UPCOMING courses
Ամրագրիր խորհրդատվություն
Պլանավորիր բիզնեսիդ առաջխաղացումը փորձառու մասնագետների հետ
*թվային հարթակներում առկա տեխնիկական խնդիրների շտկումը դիտարկվում է հավելյալ ծառայություն:
Marketing
SMM
Digital Marketing
Operational Proccesses
1-2 ժամ*
Մրցանակակիր մասնագետներ
4
BSMI top courses
SUCCESS STORIES
Ադել Թումանյան
"From Strategy to SMM" vol. 1 Graduate
Դասընթացից ձեռք բերած հմտություններից ամենաշատը ստրատեգիկ մտածելակերպը և ինքնավստահությունն են ինձ օգնում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք, ինչ էլ որ ես երբև անեմ, ստրատեգիկ մտածելակերպի հիմքը, որը BSMI-ը դրել է շատ կարևոր է։ Այժմ ես աշխատում եմ Dargett ռեստորանում, որպես մարքեթինգի մենեջեր։ Ոչ միայն SMM-ով եմ զբաղվում, մարքեթինգի տարբեր ճյուղերով եմ զբաղվում։
Միլենա Սամվելյան
"Global Marketing in 5 Months" vol. 8 Graduate
Երկար ժամանակ հետևել եմ BSMI-ի գործունեությանը ու ասեմ, որ վստահությունս շատ մեծ էր և հենց այդպես էլ դիմել եմ BSMI-ի դասընթացին:
Առաջին օրերին լարվածությունը շատ-շատ էր, բայց ժամանակի ընթացքում ամբողջն անցավ, նշեմ նաև, որ դեռ դասընթացը չավարտած, արդեն աշխատանքի առաջարկ ստացա և պատվով հաղթահարեցի և ընդունվեցի աշխատանքի, դա էլ կարող եմ նշել, որ ամբողջ սպասումներս իրականացրեց։ 

Այս պահին աշխատում եմ “Ֆիգարո Գրուպ”-ի մարքեթինգի թիմում, որպես team leader։ Մշակում ենք արշավներ, ռազմավարության պլանավորում ենք կատարում, մի շարք գործընթացներ։ Իրականում դժվարություններ, բնականաբար, լինում են, բայց դասընթացի շնորհիվ սովորել եմ նախ ճիշտ բրիֆ կազմել, ճիշտ թիմ ղեկավարել, աշխատել բոլորի հետ, և դիզայներների, և այլ մասնագետների, նաև թիրախավորում և սեգմենտավորման ճիշտ վերլուծություն կատարել։ Դասընթացի շրջանակներում սովորել ենք ամբողջ դժվարությունները վերլուծել, քայլ առ քայլ մոտենալ։ Եթե անգամ ինչ-որ բան չի ստացվում, դիմում եմ BSMI-ի թիմին, մեծ սիրով օգնում են, միշտ կողքիս կանգնած են։ Բազմիցս եղել է, որ դիմել եմ և շատ արագ պատասխան եմ ստացել։

Դասընթացը միանշանակ փոխեց իմ մտածելակերպը մարքեթինգի վերաբերյալ՝ ամեն քայլս ավելի վստահ և պրոֆեսիոնալ դարձնելով։ Միանշանակ կարող եմ ասել վստահորեն դիմել BSMI, քանի որ Հայաստանում միակ որակյալ դասընթացն է, որին ես ինքս հանդիպել եմ և դիմել եմ և չեմ փոշմանել, այնպես որ հաստատ կարող եք դիմել։
Ժաննա Ներսիսյան
"From Strategy to SMM" vol. 3 Graduate
Ոչ թե դասընթացն է ինձ օգնել աշխատանք գտնելու հարցում, այլ BSM-ն է ինձ օգնել աշխատանք գտնելու հարցում, որովհետև դասընթացը երբ որ ավարտվեց, ես 2-3 ամիս տարբեր տեղեր դիմում էի, աշխատանք էի փորձում գտնել։ Իմ տվյալները, քանի որ վերցրել էին, փոխանցել էին այստեղի համագործակցող ընկերություններից մեկին, այնտեղից ինձ հետ կապ հաստատեցին, այսինքն դասընթացն ավարտվեց մոտավորապես երեք ամիս հետո, կապ հաստատեցին, հրավիրեցին հարցազրույցի ու մի անգամից ստացվեց։

Այս պահին աշխատում եմ որպես SMM մասնագետ “VAK Metal”-ում, որը իրենից գրուպ է ներկայացնում և ունի հինգ տարբեր կազմակերպություններ, որոնց բոլոր էջերի վարումը ես եմ իրականացնում։ Որպես այդպիսին, այստեղից վերցրած բոլոր գիտելիքներս այնտեղ կիրառում եմ, քանի որ ոլորտը ինձ համար նոր է, այսինքն բոլոր մասնագիտական գիտելիքները ես ստացել եմ այստեղից և ամբողջը այնտեղ կիրառում եմ։
Երկար տարիներ աշխատել եմ բանկում և ինձ միշտ այնտեղ էի պատկերացնում ու երևի հինգերորդ դասարանից ինձ այդ ոլորտում եմ պատկերացրել։ Սկզբից սովորել եմ տնտեսագիտական համալսարանում, հետո գնացել եմ բանկ ու այդպես պատկերացնում էի, որ հենց այնտեղ էլ իմ կարիերան շարունակվելու է, բայց դասընթացը սովորելուց հետո լրիվ հասկացա, որ այդ ամեն ինչը իմը չի ու պետք է արդեն իմ ապագան տեսնեմ լրիվ ուրիշ տեղ ու լրիվ իմ կյանքը կարելի է ասել 180 աստիճանով փոխվեց։

Քնարիկ Պետրոսյան
Brand manager at MegaFood LLC
Global Marketing-ի դասընթացը գտել եմ մոտ կես տարի մարքեթինգի վերաբերյալ բազում դասընթացների ծանոթանալու և փնտրտուքների արդյունքնում։ Ես ինքս բախվել եմ այն խնդրին, որ դասընթացները չափազանց շատ են, ու հաճախ հնարավոր է սխալվել և ապարդյուն ծախսել մեծ ռեսուրսներ։ Դասընթացի սկբնական շրջանում ունեցել եմ մեծ մտավախություն, որ կիրառելի չի լինի։

Դասընթացի ավարտից անմիջապես հետո որոշեցի նոր աշխատանք գտնել։ Եվ այն մտավախությունս, որ ստացած գիտելիքները կդժվարանամ կիրառել, անմիջապես վերացավ, քանի որ մեկ անգամ ևս համոզվեցի, որ անհրաժեշտ գիտելիքների ամբողջ պաշարը լիովին յուրացրել եմ և հետագայում ուղղակի ավելի կամրապնդեմ՝ պրակտիկ կիրառության շնորհիվ։

Աշխատանքի առաջարկը ստացել եմ MegaFood LLC-ի կողմից։ Վստահորեն իմ բոլոր ծանոթներին խորհուրդ եմ տալիս մասնացել դասընթացին, եթե նպատակ ունեն ոտք դնել և մասնագիտանալ մարքեթինգի ոլորտում։"

Վերջում կուզեմ ավելացնել իմ սիրելի մեջբերումը․
"Business has only two basic functions - marketing and innovation."
Peter Drucker
Իռեն Ստեփանյան
Brand Owner

Ի՞նչ տվեց BSMI-ը։

  1. Գիտելիքի մեծ բազա` թե´ տեսական, թե´ պրակտիկ, այդ թվում` մարքեթինգային ամենակարևոր գործիքակազմին ծանոթացում և կիրառում, առանց որի չի կարող լինել պրոֆեսիոնալ մոտեցում։
  2. Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցնելու հաջողված փորձ, ընդ որում` դրսի շուկայի հետ: Աշխատանքը կապված է Sylex SA ընկերության բժշկական ոլորտում ունիկալ պրոդուկտի` Terramedicum հավելվածի հետ: Զբաղվում է այդ հավելվածի առաջխախացմամբ, շուկայում ներկայացվածությամբ։
  3. Community մասնագիտական ոլորտում, ինչը անձամբ շատ է կարևորում ու արժևորում:
  4. Վստահություն, որ կա մասնագիտական մեծ հենարան` ի դեմս առաջատար լավագույն մասնագետների և պարզապես լավ, կամեցող մարդկանց: Անձամբ իր համար դա խոսում է նաև հիմնադիրների բարձր պատասխանատվության մասին իրենց դպրոցի և տված գիտելիքի հանդեպ։
  5. Իր համար արդեն իսկ թանկ դարձած լավ մարդկանց հետ ծանոթություն, որը վերածվել է ընկերության: Եվ դա առաջին հերթին հենց այդ մարդկանց շնորհքն է` պայմանավորված իրենց անչափ հոգատարությանբ և մեծ նվիրումով։
  6. Power Point ծրագրով աշխատելու հմտություն, ինչը ևս վկայում է պրոֆեսիոնալ և ընդգրկուն գիտելիք ուսուցանելու մասին:

Որպես ամփոփում նշում է, որ BSMI-ը տալիս է բարձր որակավորմանը համապատասխան ԱՄԵՆ ԻՆՉ մարքեթինգի ոլորտում մասնագիտանալու և աշխատանք ունենալու համար: Մնացածը կախված է ուսանողից և իր ջանքերից:

Նունե Ասատրյան
Marketing specialist at Sportlandia Armenia

Նունե Ասատրյանը BSMI-ի Global Marketing in 4 Months խորացված դասընթացի լավագույն շրջանավարտներից է։ Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Մարքեթինգ և բիզնես կառավարում» բաժինը և մինչև BSMI ընդունվելը զբաղվել է առցանց հարթակներում իր բրենդի առաջխաղացմամբ։


Ինչու՞ որոշեցիք մասնակցել Global Marketing in 4 Months-ին

- Ցանկանում էի խորապես ուսումնասիրել մարքեթինգն ու հիմնել իմ բրենդը։ Ուսումնասիրելով մարքեթինգային մի շարք դասընթացներ՝ իմ ընտրությունը, իհարկե, կանգ առավ BSMI-ի վրա: Դասընթացի ծրագիրը հագեցած էր, իսկ տրվող գիտելիքը՝ մրցակցային հայկական շուկայում:


BSMI-ը ավարտելուց հետո աշխատու՞մ եք մարքեթինգի ոլորտում

- Այո, ավարտելուց անմիջապես հետո հայաստանյան կրթական ընկերություններից մեկից ստացա աշխատանքի առաջարկ, իսկ այժմ աշխատում եմ «Սպորտլանդիա» ընկերությունում՝ որպես մարքեթինգի մասնագետ։ Այս ամենին զուգահեռ՝ նաև զբաղվում եմ իմ սեփական ապրանքանիշի առաջխաղացմամբ` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։


Ի՞նչ տվեց BSMI-ը

- BSMI-ում սովորելը տվեց խորը և մրցակցային գիտելիքներ, կապ ոլորտի մասնագետների և Աննա-Մարիի հետ, ով մշտապես աջակցում է իր ուսանողներին։

Լիլիթ Մամիկոնյան
SEO specialist at Digilite

Լիլիթը, սովորելով Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման բաժնում, ուսման երրորդ կուրսում արդեն իսկ հասկացել էր, որ իր ընտրած մասնագիտությունն իրեն այնքան էլ չի համապատասխանում, և որոշել էր մասնագիտանալ մարքեթինգում՝ համալսարանում ընտրելով հենց այդ բաժինը։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ նա դեռ չուներ որևէ պատկերացում մարքեթինգի և առավել ևս՝ SEO-ի մասին։


SEO-ին՝ որպես մասնագիտության, Լիլիթը ծանոթացել էր շատ պատահաբար․ սոցիալական հարթակներում կարդալով մարքեթինգի տվյալ ուղղության և ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերի մասին՝ նա շատ էր տպավորվել SEO-ով և սկսել ուսումնասիրել դրա պահանջարկի աճը նաև մեր երկրում։


Արդյունքում ինստագրամյան ալգորիթմները երջանիկ պատահականությամբ Լիլիթին էին առաջարկել BSMI-ի՝ SEO & ASO երկամսյա կուրսը, որն իր տեսակով առաջինն էր ՀՀ-ում, և որին գրանցվելու որոշումը շատ արագ կայացվեց։

Դասընթացի արդյունքում ստանալով գիտելիքների հսկայածավալ պաշարներ և ընդգրկվելով BSMI լավագույն շրջանավարտների բազայում՝ Լիլիթը հրավիրվեց մի քանի հարցազրույցի տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ նաև Digilite-ում, որտեղից էլ հարցազրույցից անմիջապես հետո ստացավ վճարովի փորձաշրջան անցնելու առաջարկ։


Լիլիթի խոսքերով՝ փորձաշրջանը շատ պրոդուկտիվ և հետաքրքիր է անցել, և արդյունքում նա դարձել է Digilite թիմի անդամներից մեկը։ Իր համար նոր են կազմակերպության կորպորատիվ մշակույթն ու աշխատելաոճը, սակայն ոչ՝ SEO-ի խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները․ BSMI դասընթացի տված պրակտիկ գիտելիքներն ամբողջովին բավարարում են աշխատանքի ընդունվելուց հետո էլ առաջադրանքները ճիշտ կատարելուն և որևէ հարցում չթերանալուն։ Ասում է՝ չի դադարում սովորել և թարմացնել գիտելիքները՝ հուսալով, որ սա հաջողությունների դեռ միայն սկիզբն է։

Աշխեն Ավետիսյան
Համաշխարհային Բանկի PHRD ծրագրի թարգմանիչ

Writing Content that Ranks դասընթացի շրջանավարտ, ով ներկայումս աշխատում է որպես Համաշխարհային Բանկի PHRD ծրագրի թարգմանիչ։


Ինչպե՞ս Աշխենի հոդվածը հայտնվեց TOP կայքում։

Writing Content that Ranks դասընթացի շրջանակներում մեր դասախոսը՝ Էմիլյան, պատմում էր guest posting-ի մասին, բացատրում էր, թե ինչպես է պետք գտնել կայքեր, որոնք ընդունում են guest post, ու ըստ իրենց կողմից նշված պահանջների՝ գրել հոդված՝ որպես ավարտական աշխատանք։


Դե իսկ ես մտածեցի, որ եթե այդքան աշխատանք ենք կատարելու, չե՞նք կարող նաև ուղարկել իրենց․ կհրապարակեն՝ շատ ավելի լավ, չեն հրապարակի՝ գոնե փորձած կլինեմ։


Բավականին երկար ժամանակ հատկացրի իմ գրած հոդվածի բովանդակությունը համապատասխան կայք գտնելուն։ Արդյունքում երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա այն, ինչ փնտրում էի․ addicted2success.com


Մարտի 31-ին BSMI-ում մեր ավարտական դասն էր, որի ընթացքում ներկայացրի գրածս հոդվածը։ Ապրիլի 5-ին հոդվածս ուղարկեցի ընտրածս կայքին, իսկ ապրիլի 8-ին ստացա պատասխան այն մասին, որ հոդվածս խմբագիրների մոտ է, և հրապարակվելու դեպքում ինձ կտեղեկացնեն։


Դե իսկ ապրիլի 10-ին ստացա հաջողակ նամակը, որ հոդվածս արդեն հրապարակված է կայքում։

Մելինե Հովհաննիսյան

BSMI-ը ինձ տվել է համակարգված գիտելիքներ, լիարժեք պատկերացում SMM-ի վերաբերյալ և ամենակարևորը՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ"


Մելինեն նախքան BSMI-ում սովորելը աշխատում էր մեր ժամանակների առաջատար կազմակերպություններից մեկում՝ որպես ճարտարապետ, և երկար ժամանակ չուներ աճի հնարավորություն։


Full Cycle SMM+Design սովորելիս բարդություններ չի զգացել, որովհետև ամեն ինչ համակարգված էր։ Մինչև BSMI-ը այլ կազմակերպությունում մասնակցել է դասընթացի, բայց ամբողջական պատկերացում չի կազմել SMM-ի մասին։ Դասընթացի ավարտից հետո մեծ վստահությամբ դիմել է աշխատանքի, քանի որ հստակ քայլերով պատկերացրել է աշխատանքի բնույթը։


Ի՞նչ տվեց BSMI

Full Cycle SMM+Design դասընթացին մասնակցելուց հետո վերջապես քաջություն ունեցավ դուրս գալու աշխատանքից և զբաղվելու այն գործով, որը անում է սիրով։ Դասընթացից հետո լավագույն 2 կազմակերպություններոմ անցել է internship և այս պահին freelance աշխատում է Հայաստանի տարբեր կազմակերպությունների հետ՝ տնօրինելով իր ժամանակը այնպես, ինչպես ուզում է։

Կիմ Խուդաթյան
SEO specialist at VBET

Կիման 23-ամյա ռեժիսոր է, ով արդեն մեկ տարուց ավել մտադրվել էր փոխել իր մասնագիտությունը՝ ցանկանալով ուսումը շարունակել արտասահմանյան համալսարաններից որևէ մեկում, սակայն համաճարակը ստիպել էր չեղարկել բոլոր ծրագրերը։


Այլընտրանքային տարբերակներ փնտրելով՝ Կիման սոց․ ցանցերից մեկում հանդիպել էր Business School of Marketing and Innovations-ի հայտարարությանը, որը կարճ ժամանակահատվածում նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էր առաջարկում։ SEO սովորելու իր մոտիվացիայի շնորհիվ Կիման դարձավ այն հաջողակներից մեկը, ով ընդունվեց BSMI՝ սկիզբ դնելով իր հաջողության պատմությանը։


Պատմում է, որ դասի առաջին իսկ վայրկյաններից հասկացել է, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել: Շատ է սիրել դպրոցը, դասախոսին ու, իհարկե, ապագա մասնագիտությունը:


Ծրագրի ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել: Կարևորում է հատկապես բոլոր դասերի և ուսումնասիրվող նյութերի պրակտիկ լինելը։ Ասում է, որ BSMI-ի ամենամեծ առավելություններից մեկը լավագույն ուսանողներին աշխատանքով ապահովելն է: Ինքն էլ, սերտիֆիկատ ստանալու օրվանից սկսած, տարբեր ընկերություններից զանգեր է ստացել փորձաշրջաններ անցնելու և հետագայում աշխատանքի ընդունվելու առաջարկներով:


Հարցազրույցներից մեկը Softconstruct ընկերությունում էր․ առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելուց և երկրորդ փուլի առաջադրանքը գերազանց կատարելուց հետո Կիման ստացավ աշխատանքի առաջարկ և այժմ հանդիսանում է VBET SEO Team-ի անդամներից մեկը։

learning by doing
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։

BSMI-ի ընդարձակ լսարանն ապահովում է ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
BECOME PART OF COMMUNITY
Made on
Tilda