• Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Դասընթացներ
    • Գրադարան
    • Կոնֆերանս դահլիճ
  • Բլոգ
  • FAQ
  • Հետադարձ կապ
BSMI
  • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս դահլիճ
  • FAQ
  • Հետադարձ կապ

Ինտենսիվ դասընթաց՝

''Marketing for non-marketers''

Փետրվարի 8-ին BSMI-ը վերսկսում է իր ինտենսիվ դասընթացը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ընդլայնված մարքեթինգային գիտելիքներ ընդամենը 1 ամսում։ Խմբին միանալու համար կարող եք գրանցվել ստորև.

Գրանցվել
Պատվիրել հետադարձ զանգ

Տևողությունը`

1 ամիս՝ Փետրվարի 8 - Մարտի 10

Մասնակիցների քանակը`

առավելագույնը 25 

Ժամերը`

շաբաթական 3 օր` երկ,  չրք, ուրբ,

ժամը՝ 10.00-12.30  

Արժեքը`

* 19.900 AMD կանխավճար գրանցման պահին + 49.100 AMD 

Լեզուն`

Դասընթացը` հայերեն, որոշ տերմիններ` անգլերեն

Ավարտին  տրվում է

BSMI հավաստագիր, մասնակիցն ունենում է հագեցած CV և պորտֆոլիո

* Երկրում տիրող տնտեսական բարդ պայմաններում կրթական գործընթացին աջակցելու նպատակով դասընթացի արժեքն իրական արժեքից զեղչվել է 50%-ով: Այժմ Busines School of Marketing and Innovations-ի նպատակն է օգնել աշխատանք չունեցող հայրենակիցներին արագ մասնագիտանալ և գտնել նոր աշխատանք մեր օրերում ամենապահանջված ոլորտներից մեկում:

Այսօր շատերս անկախ մասնագիտությունից առնչվում ենք մարքեթինգին, սակայն չգիտենք, թե որն է իրական մարքեթինգը և ինչպես է այն այսօր գործում:

 

Սկսում ենք ուսումնասիրել ոլորտը՝ կարդալով տեսական գրքեր, և հասկանում ենք, որ դրանք վաղուց կապ չունեն այսօրվա իրականության և մեր իմացած հետաքրքիր մարքեթինգի հետ:

Դասընթացը տալիս է՝

10+

գործնական մարքեթինգի գիտելիքներ զրոյից՝ 10-ից ավել երկրներում կիրառվող միջազգային պրակտիկայի հիման վրա

10

նոր ԳՈՐԾՆԱԿԱՆ հմտություններ մարքեթինգի ոլորտում

ամբողջական և համակարգված պատկերացում այն մասին, թե ինչ է մարքեթինգը

Դասընթացը Ձեզ համար է, եթե

Սկսնակ եք կամ ունեք տեսական գիտելիքներ, բայց չունեք փորձ:

Յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցները ստանում են նոր հմտություն իրական գործնական օրինակների հիման վրա, ինչը թույլ է տալիս գործնականորեն ծանոթանալ մարքեթինգին:

Ցանկանում եք ձեռք բերել պատկերացում մարքեթինգի մասին, սակայն երկար սովորելու ժամանակ չունեք:

Արագացված դասընթացում ներառված է մարքեթինգային ստրատեգիայի կազմման լավագույն փորձը, ինչը նույնիսկ մեկ ամսում տալիս է համընդգրկուն պատկերացում ոլորտի բոլոր ճյուղերի վերաբերյալ:

Ունեք ձեր բիզնեսը կամ աշխատում եք մարքեթոլոգների հետ, սակայն թույլ եք պատկերացնում նրանց աշխատանքը:

Մասնակիցներն ինքնուրույն իրականացնում են այն բոլոր աշխատանքները, որոնք պահանջվում են մասնագետներից, ինչը սովորեցնում է ճիշտ վերահսկել և գնահատել նրանց աշխատանքը

Աշխատում եք նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ` SMM, SEO, Blogging) և ընդհանուր մարքեթինգիը թերի եք պատկերացնում:

Մասնակիցները ստանում են համակարգված պատկերացում, թե որ ճյուղը ինչ տեղ է զբաղեցնում ընդհանուր մարքեթինգի ոլորտում:

Մասնակցության տարբերակները

5425-255020371600419-sample1.jpg
Դպրոցում (offline)
Այս դեպքում պարտադիր է ֆիզիկական ներկայությունը դասերին, քանի որ կատարելու եք խմբային աշխատանքներ
5429-420-sample1.jpg
Հեռավար (online)
Այս տարբերակն ընտրելու դեպքում միանում եք օնլայն, լսում դասախոսությունը, իսկ խմբային աշխատանքի փոխարեն անում տնային աշխատանք և ուղարկում դասախոսին

Այս ծրագրի ավարտին դուք կունենաք սեփական աշխատանքի օրինակներ և հագեցած ինքնակենսագրական (CV)

Տրվում է հավաստագիր

Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր և տիրապետում են այն բոլոր հմտություններին, որոնք պահանջում են գործատուները, մասնավորապես՝

  • Մարքեթինգային ստրատեգիայի կազմում 
  • Հաճախորդի բրիֆինգ
  • ՀՀ շուկայի/թիրախային լսարանի/մրցակիցների վերլուծություն 
  • Գովազդային ալիքների (ad channels) ընտրություն օնլայն և օֆֆլայն հարթակում
  • Սպառողի հետ հաղորդակցման յուրաքանչյուր փուլում համապատասխան գովազդի ընտրություն
  • Մերչենդայզինգի հմտություններ
  • Սոցցանցերում գրագետ գրառում կազմելու հմտություն
  • Instagram-ի գովազդի նրբությունների մասին հստակ գիտելիքներ
  • Գովազդային արշավի արդյունքների վերլուծություն 

Ինչ պետք չէ սովորելու համար

  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան

Ինչ է ցանկալի ունենալ

  • MS office, առավել ևս PowerPoint հմտություններ
  • Անգլերենի բազային իմացություն
  • Անձնական համակարգիչ (notebook)
  • Սովորելու մեծ ցանկություն
5531-3206-boxblue.svg

Յուրաքանչյուր դասի ժամանակ մասնակիցների կողմից արվում են ինտերակտիվ խմբային աշխատանքներ 

5417-3365-text-01-15786467535258.svg

Դասընթացավար

372-photo5240075485596200819.jpg

Աննա-Մարի Սարգսյան

CEO & Visionary leader of BSMI,
Marketing & Media Planning Leading Specialist

Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը՝ 7 տարի

 

Մոսկվայի՝ Տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ)

Մենեջմենթի ֆակուլտետի դասախոս, IAA և CIM անդամ

 

Մարքեթինգային գործակալություններում փորձ՝ ADV Group (Senior

Media Planner), BBDO, Biplane (ՌԴ)

 

Միջազգային գովազդատուների հետ փորձ՝ Unilever, Bayer, Biplane և այլն

 

Մասնագիտացումը՝ առկա կամ նոր բրենդի առաջխաղացման

մեդիապլանավորում, գովազդային քաղաքականության մշակում, 

մեդիա-ռազմավարություններ

 

Կրթությունը՝ ԵՊՀ, NIMA-A, National Research University-Higher School

of Economics, 1st Media School

 

EMC սերտիֆիկացված մասնագետ, միջազգային գովազդային 

փառատոնների ժյուրի (MAA Globes, Dragons of Asia)

 

Տեսնել դպրոցի թիմը

Կարծիքներ

  • Հասմիկ Մանսուրյան

    Բավականին արդյունավետ դասընթաց սկսնակների համար: Շատ կարևոր էր ինձ համար, որ ստացած տեսական գիտելիքները կիրառվում էին նաև գործնական առաջադրանքներում:

  • Էսթեր Զաքարյան

    Դասընթաց, որի շնորհիվ պարզ, հասանելի, հեշտ և արագ հասկացա` ինչ է մարքեթինգը, այն ինձ համար բացեց նոր դռներ, տվեց հնարավորություն ճիշտ վարելու իմ փոքրիկ սթորի մարքեթինգային քաղաքականությունը: Շնորհակալ եմ դպրոցի դասախոսներին փոխանցած գիտելիքների պաշարի համար:

  • Սոնա Սողոյան

    Հարգելի՛ BSMI թիմ, առաջին իսկ օրվանից մեծ բավականություն ստացա ձեր դասընթացից, մաքսիմալ հասկանալի կերպով անցկացվում էր դասը, ինքս, հեռու լինելով մարքեթինգից, կարողացա ընկալել մատուցվող նյութը, ստացածս գիտելիքները ինձ շատ կօգնեն նորաստեղծ փոքրիկ բիզնեսիս առաջխաղացման համար։ Դասասենյակի հարմարավետությունը, ձեր պրոֆեսիոնալիզմը․․․շատ այլ մանրուքներում ևս նկատում եմ ձեր լուրջ մոտեցումը։

  • Տաթև Կոստանյան

    Լավագույն փորձառությունն է , որ երբևէ ունեցել եմ։ Չնայած միամսյա է դասընթացը, շատ արդյունավետ է։ Նյութը շատ հագեցած է, խմբային աշխատանքները՝ արդյունավետ, իսկ դասախոսները՝ պրոֆեսիոնալ։ Նույնիսկ օնլայն տարբերակով մասնակցելը չխանգարեց լիարժեք ինտեգրվել և արդյունավետորեն կիրառել ստացած գիտելիքները։ Եթե նոր եք մուտք գործում մարքեթինգի աշխարհ, խորհուրդս է սկսել հենց այս դասընթացից։ Մարքեթինգի ոլորտին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է։

  • Աննա Բադալյան

    Դասընթացի և BSMI-ի մասին կարծիքս ու տպավորությունս սուպեր է։ 

    1.BSMI-ում, շնորհիվ իր շատ խելացի, տաղանդավոր, գեղեցկուհի, բարեհամբույր տնօրենի, ստեղծված է այնպիսի հավես մթնոլորտ, որ դառնում է մոտիվացիայի աղբյուր և՛ դիջիթլ ոլորտում ուսումդ խորացնելու, և՛ բիզնես իդեաներդ կյանքի կոչելու համար։

    2. BSMI-ում սովորելը միևնույն ժամանակ հնարավորություն է նոր ծանոթությունների՝ հաճելի, բանիմաց, մոտիվացված, գործարար անձանց հետ, ինչը մեծ ձեռքբերում է ինչպես գործարար նեթուորքինգի, այնպես էլ մարդկային փոխհարաբերություններում մարդ-կապիտալ ներդրման իմաստով։ Ուրախ եմ այս դժվարին ու տխուր տարվա վերջում այսպիսի թարմ ու լավ գաղափարներով անձանց հետ ծանոթանալու համար

    3․Ի տարբերություն իմ հաճախած տարբեր դասընթացների և թրեյնինգների՝ այս դասընթացը տարբերվում է իր ինովատիվ ձևաչափով, մատչելի է, հասանելի, պրակտիկ, օգտակար գիտելիքների կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմից օգտվելու հմտությունները սովորեցնելու մեթոդաբանությամբ

    4.Իսկ ինչ կփոխեի) դասընթացի ժամերը լինեն երեկոյան և տևողությունը լինի ավելի երկար :)

  • Marianna Kababyan, Founder of www.mashroom.am, fashion blogger

    Ինձ դուր եկան նյութը, մատուցման ձևը, պրակտիկ մոտեցումը, իրական օրինակները, դասախոսի անձնական փորձը ոլորտում և մարդկային որակները ❤️

  • Zhanna Grigoryan, Economist, YSU graduate

    Այս դասընթացը լիովին արդարացրեց իմ սպասելիքները: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի ու համոզված եմ, որ ստացածս գիտելիքներն ու փորձն ապագայում ինձ շատ կօգնեն: Առանձնակի ուզում եմ նշել նաև, որ շատ տպավորված եմ դասախոսի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակից և մարդկային բարձր հատկանիշներից։ Շնորհակալ եմ :)

  • Gio Balian, Business Development Manager at "Tripathon"

    I loved the presentations, the planned way that we are discussing each aspect separately and in full, so we are not missing a point about anything. I also admire the effort of making the class as simple as possible so every individual got the points no matter how much experience they have or miss

  • Nazeli Salnazaryan, YSU graduate

    Դասընթացի շնորհիվ հասկացա թե իրականում ինչ է մարքեթինգը 🙂 Պատկերացում ընդհանուր կազմում էի գործողությունների մասին, բայց չգիտեի, ինչից սկսել և ավարտել: Ի շնորհիվ դասընթացի ամեն ինչ դարձավ պարզ ու հասկանալի, սկսեցի ավելի սիրել մասնագիտությունը, և ստացա մեծ մոտիվացիա: Ընթացքում ստացա նաև շատ խորհուրդներ, որոնք դեռ շատ ինձ պետք կգան ապագա աշխատանքում: Խորհուրդ եմ տալու մարդկանց մասնակցել դասընթացին ու զարգացնել տեսական գիտելիքները և հմտանալ ուեցած գիտելիքներով, իսկ եթե նոր դասընթաց լինի, անպայման մասնակցելու եմ: Դասընթացի մեջ ոչինչ չէի փոխի, քանի որ դեռ գալուց առաջ ակնկալում էի այն, ինչ ստացա

  • Anna Gulanyan, Economist / Restaurant Specialist / Marketing / HR

    Благодарю вас за все: за полезную информацию, за знания. Спасибо за насыщенные лекции!
    Сейчас я смогу применять знания в своей работе, и, если будет 2 ступень, то я обязательно приду к вам ещё.

  • CEO of "Aroma Group"

    Շատ կարճ ժամանակում բավականին շատ գիտելիք ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ:

  • Lyusya Khachatryan, Lawyer, YSU graduate

    Կցանկանայի, որ դասընթացը ավելի երկար լիներ: Ամեն ինչ high level-ի վրա էր: Սպասում եմ նոր դասընթացների

  • Marianna Vardanyan, Head of PR at Elegant Hotel & Resort

    Դասընթացը շատ բովանդակալից էր և օգտակար ոլորտում եղած մասնագետների համար, իսկ սկսնակների պարագայում կարծում եմ փոքր-ինչ բարդ է: Բարդությունը, ըստ իս, կուրսի խտացված լինելու մեջ է, ժամանակի սղության մեջ: Դասախոսը շատ մատչելի և կիրառական մի շարք գիտելիքներ և հմտություններ փոխանցեց, ինչը դասընթացը դարձրեց շատ հետաքրքիր և գործնական: Անչափ տպավորված եմ վերջում ստացած վկայականից և կից տրամադրվող համառոտ նյութից, որը համապատասխան պահին համոզված եմ ինձ համար կլինի լավագույն ուղեցույցը:

  • Albert Hovakimyan, CEO of "H-Group" LLC

    Երբ դասընթացի ավարտից հետո ցանկանում էի կարծիք գրել, ինքս ինձ հարց տվեցի, թե ինչի համար եմ հաճախել, և հասկացա, որ կա մարդկանց տեսակ, ովքեր, երբ որևէ բան են ձեռնարկում, անում են դա ամենաբարձր մակարդակի վրա: Ու այդ դեպքում երկրորդական պլան են մղվում դասընթացի բուն բովանդակությունը, մյուս ասպեկտները, և կարևորվում է այն, թե ով է կանգնած այդ ամենի հետևում:

    Ուստի միանշանակ կարող եմ ասել, որ եթե Աննա-Մարին ձեռնարկում է որևէ ծրագիր, ուրեմն արժե մասնակցություն ունենալ դրան` առանց նույնիսկ երկար մտածելուJ

    p.s. Մերսի շատ մոտեցման համար

Ինչու այս ծրագիրը

1/ Ծրագիրն այսօր միակն է Հայաստանում, որ մեկ ամսվա ընթացքում տալիս է գործնական գիտելիքներ ընդհանուր մարքեթինգի վերաբերյալ:

2/ Միայն այս ծրագրի արդյունքում է, որ մասնակիցները բացի տեսական գիտելիքներից ունենում են նաև պորտֆոլիո` սեփական աշխատանքի օրինակներով: 

 

3/ Մասնակիցները ձեռք են բերում ծրագրի ղեկավարների հետ մշտապես խորհրդակցելու հնարավորություն` աշխատանքում առաջացած դժվար լուծելի տարբեր խնդիրների վերաբերյալ  

5415-3283-text-01-15786467535258.svg

Ամրագրեք ձեր տեղը խմբում

19.900 AMD կանխավճար +

49.100 AMD

Դասընթացի արժեքը ներառում է՝

  • Դասախոսություններ և թիմային աշխատանքներ
  • Հավելյալ նյութեր
  • Թեյ/խորտիկներ
  • Անհատական խորհրդատվություն
  • Հյուր դասախոսների դասախոսություններ
  • Անձնական համակարգիչ
  • BSMI հավաստագիր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
Գրանցվել

Կատարել վճարում

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է թողնել կանխավճար,

ինչը կարող եք կատարել ստորև.

E-commerce Product Image

AMD 19.900,00

Added Ավելացնել զամբյուղ
OUT OF STOCK

Եթե պատաստ չեք այս պահին վճարել, գրանցվեք՝ թողնելով Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ մեկ օրվա ընթացքում:

 

BSMI
  • Մեր թիմը
  • Մեր մասին
  • Դասընթացներ
  • FAQ
  • Կոնֆերանս դահլիճ
  • Հետադարձ կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Սայաթ-Նովա 19/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կուղարկենք Ձեզ դասընթացի ծրագիրը:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել