• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ

Targeting-ի խորացված դասընթաց

Ապրիլի 20-ին BSMI-ում մեկնարկում է Facebook Ads խորացված նեղ մասնագիտական դասընթաց` հագեցած պրակտիկ առաջադրանքներով, Facebook և Instagram հարթակներում արդյունավետ և ճիշտ գովազդների տեղադրման մասին։

Գրանցվել

Տևողությունը`

1 ամիս` Ապրիլի 20 - Մայիսի 27

Մասնակիցների քանակը`

15 մասնակից

Ժամերը`

Երեքշաբթի, հինգշաբթի 

18:30 - 21:00

Արժեքը`

  • 134,000 AMD մինչև ապրիլի 14-ը գրանցվելու դեպքում
  • 162,000 AMD ապրիլի 15-ից հետո գրանցվելու դեպքում

Լեզուն`

հայերեն

Ավարտին  տրվում է

BSMI հավաստագիր,

մասնակիցն ունենում է հագեցած գործիքաշարք

Այսօր միջազգային շուկայում թարգեթոլոգը արդեն իսկ առանձին մասնագիտություն է SMM մասնագետից զատ, քանի որ աշխատանքի ծավալի և խորության մակարդակով այն առավել տեխնիկական և վերլուծական աշխատանք է:

Մինչդեռ ՀՀ-ում թիրախավորված գովազդի հմտություններ արդեն իսկ պահանջվում են SMM մասնագիտական գործիքաշարքի մեջ, քանի որ այստեղի շուկան խիստ մասնագիտացում չունի, և մեկ մասնագետը անում է մի շարք գործառույթներ

Ցանկանու՞մ ես տիրապետել թիրախավորված գովազդի նրբություններին,

պրոֆեսիոնալ կերպով օգտագործել գովազդային կաբինետը ոչ միայն ՀՀ - ում, այլև արտերկրում,

չգիտե՞ս՝ ինչպես գտնել քո թիրախային լսարանին

Այս դասընթացի շնորհիվ դու կկարողանաս՝

իրականացնել գովազդային արշավների / բյուջեի պլանավորում, թեստավորում և կանխատեսում

կտիրապետես գովազդային կաբինետի գործիքներին  և աշխատանքային հիմնական մոդուլներին

կսովորես իրականացնել գովազդային արշավների արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների կազմում

11334-730-photo-1556761175-b413da4baf72.jpg

Գովազդային մասնագետի հիմնական պարտականություններն են`

  • գովազդային արշավի առաջարկի կազմում
  • գործատուի համար մեդիապլանավորում և ռազմավարության կազմում
  • ընթացիկ վերահսկում, թեստավորում և կարգավորում
  • հաղորդակցում դիզայների և copywriter-ի հետ` հանձնարարություն տալով գովազդային ձագարների առավել արդյունավետ նյութերով
  • թիրախային լսարանի սահմանում և կազմում
  • արդյունքների վերլուծություն շտկում, հաճախորդին ներկայացում 

Խորացված այս մեկ դասընթացի ավարտին Դուք կունենաք բոլոր հմտությունները` սեփական աշխատանքի օրինակներով, որպեսզի կարողանաք անցնել աշխատանքի կամ զարգացնել Ձեր իսկ բիզնեսը:

Ո՞ւմ համար է այս դասընթացը․

ՍՄՄ մասնագետների

կիմանաք ինչպես ներգրավել նոր հետևորդների և ավելի ընդգրկել հներին, որպես մասնագետ կընդլայնեք Ձեր մասնագիտացումը և ավելի արդյունավետ կդառնաք

Ձեռներեցների

Կհասկանաք ինչպես առաջ տանել Ձեր բիզնեսը կամ ծառայությունները սոցցանցերի միջոցով` ներգրավել նոր հաճախորդների, վերադարձնել կամ պահել հներին: Կօպտիմիզացնեք գովազդի ծախսերը և կավելացնեք վաճառքները

Ոլորտի նորեկների

Կսովորեք ձևավորել և անել գովազդային արշավներ սոցցանցերում` ձեռք բերելով նոր և պահանջված մասնագիտություն

11356-1297-text-01-15786467535258.svg

Կառուցվածքը

  1. Introduction to Targeting: what you must know before you start, main mistakes
  2. Setting business goals vs advertising goals
  3. Mediaplaning of ad campaigns
  4. Facebook Ad Manager hierarchy, tools, functions
  5. Work with audiences, interests, retargeting
  6. Ads types, specifics
  7. Creation of funnels, offers, placement features
  8. Facebook pixel/conversion/events
  9. Testing, planning & optimizing campaigns
  10. Analitics, reporting & KPIs
  11. Business Manager unique functions & main problems
  12. Exam/Graduation

Ինչպե՞ս են անցնում դասերը

Միասին ուսումնասիրում ենք թեման

Կատարում ենք գործնական աշխատանք

Դասընթացավարի հետ քննարկումների արդյունքում ուղղում ենք սխալները

Ինչ է պետք ունենալ սովորելու համար

  • Անգլերենի բազային գիտելիքներ
  • Անձնական համակարգիչ

Ինչ պետք չէ ունենալ

  • Աշխատանքային փորձ
  • Ծրագրավորման հմտություններ

Տրվում է հավաստագիր

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագիր, իսկ գերազանց առաջադիմության դեպքում՝ ընթացիկ քննությունների և ավարտական աշխատանքի հիման վրա՝ Completion հավաստագիր և ընդգրկվում են մեր շրջանավարտների բազայում հետագայում աշխատանքի առաջարկ ստանալու նպատակով

 

Տեսնել դպրոցի թիմը

Դասընթացավար

10987-img8350jpg.jpg

ԱՆԱՀԻՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

BSMI Digital Projects & Partnership Lead,
Lecturer in Digital Marketing

Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը` 7 տարի

Նախկինում` սոց մեդիա մարքեթինգի կորդինատոր և վերլուծաբան AlfaPharm CJSC, ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագիր,

ABCommunications Advertising Holding

Միջազգային գովազդատուների հետ համագործակցության փորձ`

State Atomic Energy Corporation Rosatom, Pierre Fabre, Pharmakinesis և այլն

ՀՀ-ում Apple Inc բլոգերների կոորդինատոր

Մասնագիտացումը` առկա կամ նոր պրոդուկտի համար սոցիալական պլատֆորմների ներկայացվածության և մրցունակության վերլուծություն, համապատասխան պլատֆորմի ընտրության, ռազմավարության կազմում,  արշավների իրականացում:

Կրթությունը` ԵՊՀ, AUA, Facebook Certified digital marketing associate, Hubspot Certified E-mail Marketing Pro, Hubspot Certified content Marketing Pro

Կարդալ դպրոցի մասին

Դասընթացի արժեքը ներառում է՝

134,000 AMD

մինչև ապրիլի 14-ը գրանցվելու դեպքում

  • Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • Անհատական խորհրդատվություն` նույնիսկ դասընթացի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում
  • Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողներին փորձաշրջանի հնարավորություն
  • BSMI հավաստագիր
  • Թեյ/խորտիկներ
Գրանցվել
11369-3376-text2-01-01.svg

Կարծիքներ BSMI մասին 

  • Liana Abrahamyan, Business Owner & Linguist

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Շնորհակալ եմ դասընթացի համար բոլոր դասախոսողներից: Շնորհակալ եմ ջերմ, բարեհամբոյւր,հոգատար վերաբերմունքի համար, ամեն օրվա համով սուրճի համար: Շատ-շատ ինֆո ու վստահ՝ որպես մասնգետ, դուրս կգաք դպրոցից: Խորհուրդ եմ տալիս բոլորին մասնակցել, կհավանեք ամեն ինչ: Thanks 🙏 BSMI

  • Hasmik Hakobjanyan, Doctor

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Արդեն 20 րոպե մտածում եմ, թե ինչը դուր չեկավ ու չեմ կարողանում գտնել գոնե մեկ պատճառ,ամեն ինչ իդեալական էր❤️❤️❤️

  • Satine Apresyan, Agrotech LLC

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    SMM MIX դասընթացն իսկապես արժեքավոր ներդրում էր ինձ համար՝ աշխատավայրում նոր հաջողություններ գրանցելու համար։ Անչա՜փ շնորհակալություն Աննա-Մարիին, Անահիտին ու Աննային՝ գործնականում կիրառելի գիտելիքի և հմտությունների, լի՜քը օգտակար նյութերի ու հղումների, դասերի և քննարկումների ընթացքում ստացածս insight-ների, անմիջականության և հաճելի դասերի համար։

  • Zaruhi Boranyan, Communication and Marketing and BD Specialist

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Մեծ բավականություն եմ ստացել յուրաքանչյուր դասից։ Հրաշալի դասախոսական կազմ, հաճելի մթնոլորտ, օրիգինալ մոտեցում։ Շնորհակալություն Աննա Մարիին նման բարձրակարգ դպրոց հիմնելու համար։ Միանշանակ խորհուրդ կտամ բոլորին, առանց երկմտելու սովորել հենց BSMI-ում։

  • Nelli Chopuryan, Business Owner

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Շատ սիրեցի BSMI ֊ը, դասախոսներին և այնտեղի առողջ մթնոլորտը։ Այս դասընթացը ամբողջությամբ արդարացրեց իմ սպասելիքները և գիտելիքների մեծ պաշար տվեց։ Շատ բարձր եմ գնահատում արհեստավարժ դասախոսների նվիրումն ու եռանդը այս դասընթացի ընթացքում։ Անչափ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու դասընթացին և, պարզապես, մեկ վայրում տեսնելու այսքան լավ մարդկանց։

  • Meri Harutyunyan, Lawyer

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Դասընթացը շատ հետաքրքիր էր, ինֆորմացիան մի քիչ շատ էր, բայց կարևորը՝ լիքը նոր բաներ իմացանք, շատ խելացի ու սիրուն դասավանդողներ, մի խոսքով շատ լավ էր ամեն ինչ, մեծ սիրով էլի կմասնակցեմ այլ դասերի

  • Haykuhi Tadevosyan, Operations Manager

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    After my working day it was difficult for me to be on time 😁. But I really enjoyed the classes. The lecturers were very polite and positive. The course was informative, useful. Maybe would prefer to have more practice. Thanks a lot for the pleasant atmosphere, new ideas and new experiences🌱.

  • Gayane Hovhannisyan, make-up artist

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Ինձ շատ-շատ դուր եկավ կուրսը հետագայում էլի հաստատ ձեր մոտ կավելացնեմ գիտելիքներս։ Առաջին դասը մի քիչ բարդ էր ինձ տերմինոլոգիայի առումով, նույնիսկ մտածում էի հրաժարվելու մասին, բայց հավաքվեցի ու ամեն ինչ ստացվեց, մի հրաշք եռյակ մեզ դասավանդեց շատ մանրամասն ու հասկանալի, ու երբեք օգնելը խնդիր չեղավ իրենց համար, ինչի համար էլ շատ զգացված եմ ու շատ-շատ շնորհակալ ձեզանից

  • Sona Martirosyan, Blogger

    SMM MIX: From General Marketing to Content Creation

    Ես երկրորդ անգամ եմ մասնակցում Աննա Մարիի կազմակերպած դասընթացներին և ՄԻՇՏ շատ գոհ եմ, քանի որ այն գիտելիքը, որ ստանում եմ այստեղ արդի է, վերջին թրենդներին համապատասխան... թերացումներ չեմ նկատել, քանի որ Աննա Մարիի փորձը, պահանջներն ու ընտրված դասախոսական կազմը բարձր մակարդակի վրա էր

  • Zhanna Grigoryan, Economist, YSU graduate

    Այս դասընթացը լիովին արդարացրեց իմ սպասելիքները: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի ու համոզված եմ, որ ստացածս գիտելիքներն ու փորձն ապագայում ինձ շատ կօգնեն: Առանձնակի ուզում եմ նշել նաև, որ շատ տպավորված եմ դասախոսի պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակից և մարդկային բարձր հատկանիշներից։ Շնորհակալ եմ :)

  • Marianna Kababyan, Founder of www.mashroom.am, fashion blogger

    Ինձ դուր եկան նյութը, մատուցման ձևը, պրակտիկ մոտեցումը, իրական օրինակները, դասախոսի անձնական փորձը ոլորտում և մարդկային որակները ❤️

  • Nazeli Salnazaryan, YSU graduate

    Դասընթացի շնորհիվ հասկացա թե իրականում ինչ է մարքեթինգը 🙂 Պատկերացում ընդհանուր կազմում էի գործողությունների մասին, բայց չգիտեի, ինչից սկսել և ավարտել: Ի շնորհիվ դասընթացի ամեն ինչ դարձավ պարզ ու հասկանալի, սկսեցի ավելի սիրել մասնագիտությունը, և ստացա մեծ մոտիվացիա: Ընթացքում ստացա նաև շատ խորհուրդներ, որոնք դեռ շատ ինձ պետք կգան ապագա աշխատանքում: Խորհուրդ եմ տալու մարդկանց մասնակցել դասընթացին ու զարգացնել տեսական գիտելիքները և հմտանալ ուեցած գիտելիքներով, իսկ եթե նոր դասընթաց լինի, անպայման մասնակցելու եմ: Դասընթացի մեջ ոչինչ չէի փոխի, քանի որ դեռ գալուց առաջ ակնկալում էի այն, ինչ ստացա

  • Gio Balian, Business Development Manager at "Tripathon"

    I loved the presentations, the planned way that we are discussing each aspect separately and in full, so we are not missing a point about anything. I also admire the effort of making the class as simple as possible so every individual got the points no matter how much experience they have or miss

  • Anna Gulanyan, Economist / Restaurant Specialist / Marketing / HR

    Благодарю вас за все: за полезную информацию, за знания. Спасибо за насыщенные лекции!
    Сейчас я смогу применять знания в своей работе, и, если будет 2 ступень, то я обязательно приду к вам ещё.

  • CEO of "Aroma Group"

    Շատ կարճ ժամանակում բավականին շատ գիտելիք ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ:

  • Lyusya Khachatryan, Lawyer, YSU graduate

    Կցանկանայի, որ դասընթացը ավելի երկար լիներ: Ամեն ինչ high level-ի վրա էր: Սպասում եմ նոր դասընթացների

  • Marianna Vardanyan, Head of PR at Elegant Hotel & Resort

    Դասընթացը շատ բովանդակալից էր և օգտակար ոլորտում եղած մասնագետների համար, իսկ սկսնակների պարագայում կարծում եմ փոքր-ինչ բարդ է: Բարդությունը, ըստ իս, կուրսի խտացված լինելու մեջ է, ժամանակի սղության մեջ: Դասախոսը շատ մատչելի և կիրառական մի շարք գիտելիքներ և հմտություններ փոխանցեց, ինչը դասընթացը դարձրեց շատ հետաքրքիր և գործնական: Անչափ տպավորված եմ վերջում ստացած վկայականից և կից տրամադրվող համառոտ նյութից, որը համապատասխան պահին համոզված եմ ինձ համար կլինի լավագույն ուղեցույցը:

  • Albert Hovakimyan, CEO of "H-Group" LLC

    Երբ դասընթացի ավարտից հետո ցանկանում էի կարծիք գրել, ինքս ինձ հարց տվեցի, թե ինչի համար եմ հաճախել, և հասկացա, որ կա մարդկանց տեսակ, ովքեր, երբ որևէ բան են ձեռնարկում, անում են դա ամենաբարձր մակարդակի վրա: Ու այդ դեպքում երկրորդական պլան են մղվում դասընթացի բուն բովանդակությունը, մյուս ասպեկտները, և կարևորվում է այն, թե ով է կանգնած այդ ամենի հետևում:

    Ուստի միանշանակ կարող եմ ասել, որ եթե Աննա-Մարին ձեռնարկում է որևէ ծրագիր, ուրեմն արժե մասնակցություն ունենալ դրան` առանց նույնիսկ երկար մտածելուJ

    p.s. Մերսի շատ մոտեցման համար

 

Գրանցվելու կամ հեղինակների հետ անհատական կոնսուլտացիա անցնելու համար թողե՛ք Ձեր կոնտակտային տվյալները:

Գրանցումը հաստատվում է կախնավճար թողնելուց հետո։

Ունե՞ք հարցեր

Կարծում ենք, որ ձեզ կարող են օգնել այս էջում ներկայացված մեր պատասխանները: Եթե չգտաք անհրաժեշտ ինֆորմացիան, կապ հաստատեք մեզ հետ:

Գրանցվե՞լ ես, կատարի՛ր վճարում

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.