Don't Panic and Sell It!
Խորացված այս դասընթացը ընդամենը մեկ ամսում պատրաստում է վաճառքի ունիվերսալ մասնագետների, ովքեր կկարողանան տրամադրել որակյալ սպասարկում և կտիրապետեն վաճառքի ամենակիրառական գործիքներին ու մեթոդներին։
Լավագույնները ստանալու են փորձաշրջանի հնարավորություն։

Տևողությունը`
1 ամիս (նոյեմբերի 10 - դեկտեմբերի 6),
երկ, չրք, ուրբ` 11:00-13:30
Մասնակիցների քանակը`
առավելագույնը 22 մասնակից
Ձևաչափը`
օֆֆլայն դասախոսություններ և գործնական աշխատանքներ` տեսագրություններին մշտական հասանելիությամբ
Արժեքը`
88,000 AMD
Լեզուն`
Դասընթացը՝ հայերեն, տերմինները` անգլերեն և ռուսերեն
Ավարտին տրվում է
Հավաստագիր։ Մասնակիցն ունենում է պատրաստի գործիքաշարք աշխատանքի համար։
Լավագույններին առաջարկվում է փորձաշրջան։
Այսօր վաճառքի մասնագետները ՀՀ աշխատաշուկայում ամենապահանջվածներից են։
Բոլոր ոլորտներում կա որակավորում ունեցող կադրերի մեծ պահանջարկ, սակայն միշտ չէ, որ ավարտելով մասնագիտական բուհեր՝ ուսանողներն ունենում են համապատասխան գիտելիքներ և բավարարում այդ պահանջարկը։

BSMI-ի կողմից կազմված այս մեկ խորացված դասընթացի ավարտին Դուք կունենաք բոլոր հմտությունները, որպեսզի կարողանաք անցնել աշխատանքի վաճառքի ոլորտում կամ ավելացնել Ձեր իսկ բիզնեսի վաճառքները:
Դասընթացը Ձեզ համար է, եթե՝
Վաճառքի լավ մասնագետների նկատմամբ պահանջարկը մեր օրերում առկա է ՀՀ աշխատաշուկայի բոլոր ոլորտներում, և նրանց աշխատանքը գնահատվում է բավականին բարձր։
Դասընթացը կազմված է այնպես, որ մատուցվող նյութը յուրացնելու համար պետք չէ ունենալ մասնագիտական հմտություններ։
Դասընթացի շրջանակներում կծանոթանաք նոր գործիքների, որոնց միջոցով կապահովեք վաճառքների էլ ավելի բարձր ցուցանիշներ։
Այս դասընթացը կտա բոլոր հմտություններն ու գիտելիքները ձեր վաճառքների և սպասարկման թիմի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Դասընթացը ներառում է՝
12
դաս,
որից 90%-ը գործնական է
Միջազգային փորձի վրա հիմնված ծրագիր
100+
Վաճառքի լավագույն գրքերի կարևորագույն կետերի ուսումնասիրում
Կառուցվածքը
Դասընթացն ունի 2 ընդհանուր բլոկ`վաճառք և սպասարկման ստանդարտներ, 2.5 ժամ տևողությամբ 12 դաս
Ուսման ողջ ընթացքում ուսանողները մասնակցում են ինտերակտիվ աշխատանքների՝ գործնականում կիրառելով և ամրապնդելով դասընթացից ստացված գիտելիքները։
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրելու ենք հետևյալ թեմաները․
- Հաճախորդի հետ կոնտակտի հաստատում
- Հաճախորդի կարիքների բացահայտում
- Ապրանքի պրեզենտացիա
- Աշխատանք առարկությունների հետ
- Գործարքի փակում/Կոնտակտի ավարտ
- Վաճառքի ուղիներ

Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները ստանալու են փորձաշրջանի առաջարկ, որի հիմքը կկազմի ընթացքում ցուցաբերած ակտիվության և քննության արդյունքում հավաքած միավորների հանրագումարը

Դպրոցի նյութերը կազմված են զրոյից` միջազգային տեղեկատվական փակ հարթակների հիման վրա, որոնց մասին չկա տեղեկություն ոչ մի գրքում կամ բաց հարթակում:
ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ BSMI-Ի ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպե՞ս են անցնում դասերը
Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է case study առաջադրանք:
Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը:
Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ:
Այլ տարբերակում ողջ ընթացքում ուսանողները, դասախոսին զուգահեռ` screen sharing-ով, անում են գործնական աշխատանք:
Ինչ պետք չէ սովորելու համար
- Արդեն իսկ վաճառքի փորձ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Համակարգչային տեխնիկա
Ինչ է պետք ունենալ
- Վաճառքների հանդեպ սեր
- Պատրաստակամություն և մոտիվացիա մասնագիտանալու նոր ոլորտում
- Շաբաթական 1-2 ժամ հավելյալ ժամանակ որոշ տնային աշխատանքների համար

Դասընթացավար

ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ
Աշխատանքային փորձը վաճառքի և սպասարկման ոլորտում՝ 11 տարի
VTB բանկում աշխատանքային կարիերան սկսելով վաճառքի և սպասարկման մասնագետի պաշտոնից՝ Լիլիթը ներկայումս նույն բանկի մասնաճյուղի կառավարիչ է և ունի վաճառքի և սպասարկման թիմերի վերապատրաստման ու ղեկավարման 5 տարվա փորձ
Դասընթացից հետո լիովին կտիրապետեք հետևյալ հմտություններին՝

- Վաճառքի և սպասարկման մասնագետի դերի և կեցվածքի գիտակցում
- Հաճախորդներին ճանաչելու և սեգմենտավորելու կարողություն
- Հաճախորդների բազաների ձևավորում
- Հանդիպումերի անցկացում
- Ապրանքի պրեզենտացիայի իրականացում
- Ուղիղ վաճառքներ իրականացնելու գործիքների իմացություն
- Հեռախոսային վաճառքների իրականացում
- Բաց և փակ հարցեր տալու հմտություններ, լսելու ունակություն և տեխնիկաներ
- Առարկությունների հետ աշխատանք
- Գործարքի փակում՝ դրական արդյունք ապահովելով
Ամրագրե՛ք Ձեր տեղը
88,000 AMD
25,000 AMD կանխավճար գրանցման պահին
- - Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
- - Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
- - Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
- - Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
- - Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողներին փորձաշրջանի հնարավորություն
- - BSMI հավաստագիր
- - Թեյ/խորտիկներ

*21%
(ամսական 0% սպասարկման գումար)
Սովորե՛ք հիմա, վճարե՛ք մեկ տարում`
8,873 AMD / ամիսը՝ 12 ամիս

Կարող եք վճարել նաև ID Bank-ի կողմից առաջարկվող Rocket Line-ի միջոցով։ Մանրամասն տեղեկատվության համար կապ հաստատեք մեզ հետ։
Կարծիքներ

Սյուզաննա Կիրակոսյան
Դերասանուհի, ով որոշել է մասնագիտանալ նաև մարքեթինգի ոլորտում

Աննա Մարության
Բրենդ մենեջեր, ով դասընթացին մասնակցելուց առաջ արդեն ուներ որոշակի փորձ և գիտելիքներ

Նունե Ասատրյան
Բրենդի սեփականատեր, ով դասընթացին մասնակցել է իր բինեսն առաջխաղացնելու նպատակով

Լիաննա Կիրակոսյան
Բրենդ մենեջեր, ով դասընթացին մասնակցելուց առաջ մարքեթինգի ոլորտում ուներ տարիների մեծ փորձ
Դասընթացին գրանցվելու կամ անհատական կոնսուլտացիա անցնելու համար թողե՛ք Ձեր կոնտակտային տվյալները:
Գրանցումը հաստատվում է կանխավճար թողնելուց հետո։
Ունե՞ք հարցեր
Կարծում ենք, որ ձեզ կարող են օգնել այս էջում ներկայացված մեր պատասխանները: Եթե չգտաք անհրաժեշտ ինֆորմացիան, կապ հաստատեք մեզ հետ:
Գրանցվե՞լ եք, կատարե՛ք վճարում
Կատարելով վճարում դուք համաձայնություն եք հայտնում այն կետին, որ արդեն իսկ վճարված գումարը ենթակա չէ վերադարձման: