• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ

Մեր ուսանողների հաջողության պատմություններն ու կարծիքները

Հիմնադրվելով 2020 թվականի փետրվարին՝ ՀՀ-ում մարքեթինգի և ինովացիաների միակ բիզնես-դպրոցը հասցրել է մի շարք հաջողություններ գրանցել․

Ավելի քան 140 շրջանավարտներ

100% NPS (ուսանողների բավարարվածության ինդեքս)

Success Stories
Video Reviews
Text Reviews

SUCCESS STORIES

17202-413ooooplus.png

Iren Stepanyan

Brand Owner

Իռեն Ստեփանյանը BSMI-ի «Գլոբալ մարքեթինգ» դասընթացի շրջանավարտ է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է ՏՏ և ապահովագրական ոլորտում։ Միշտ սիրել և հետաքրքրված է եղել մարքեթինգով, ձգտել աշխատել այդ ոլորտում ու իմանալով, որ բացվել է նման դպրոց Երևանում՝ դիմել է ուսման համար։ 

Ի՞նչ տվեց BSMI-ը։ 

  1. Գիտելիքի մեծ բազա` թե´ տեսական, թե´ պրակտիկ, այդ թվում` մարքեթինգային ամենակարևոր գործիքակազմին ծանոթացում և կիրառում, առանց որի չի կարող լինել պրոֆեսիոնալ մոտեցում։
  2. Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցնելու հաջողված փորձ, ընդ որում` դրսի շուկայի հետ: Աշխատանքը կապված է Sylex SA ընկերության բժշկական ոլորտում ունիկալ պրոդուկտի` Terramedicum հավելվածի հետ: Զբաղվում է այդ հավելվածի առաջխախացմամբ, շուկայում ներկայացվածությամբ։
  3. Community մասնագիտական ոլորտում, ինչը անձամբ շատ է կարևորում ու արժևորում:
    Վստահություն, որ կա մասնագիտական մեծ հենարան` ի դեմս առաջատար լավագույն մասնագետների և պարզապես լավ, կամեցող մարդկանց: Անձամբ իր համար դա խոսում է նաև հիմնադիրների բարձր պատասխանատվության մասին իրենց դպրոցի և տված գիտելիքի հանդեպ։
  4. Իր համար արդեն իսկ թանկ դարձած լավ մարդկանց հետ ծանոթություն, որը վերածվել է ընկերության: Եվ դա առաջին հերթին հենց այդ մարդկանց շնորքն է` պայմանավորված իրենց անչափ հոգատարությանբ և մեծ նվիրումով։
  5. Power Point ծրագրով աշխատելու հմտություն, ինչը ևս վկայում է պրոֆեսիոնալ և ընդգրկուն գիտելիք ուսուցանելու մասին:

Որպես ամփոփում նշում է, որ BSMI-ը տալիս է բարձր որակավորմանը համապատասխան ԱՄԵՆ ԻՆՉ մարքեթինգի ոլորտում մասնագիտանալու և աշխատանք ունենալու համար: Մնացածը կախված է ուսանողից և իր ջանքերից:
17205-243ooooplus.png

Nune Asatryan

Marketing specialist at Sportlandia Armenia 

Նունե Ասատրյանը BSMI-ի «Global Marketing in 4 Months» խորացված դասընթացի լավագույն շրջանավարտներից է։ Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Մարքեթինգ և բիզնես կառավարում» բաժինը և մինչև BSMI ընդունվելը զբաղվել է առցանց հարթակներում իր բրենդի առաջխաղացմամբ։

 

 Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Global Marketing in 4 Months»-ին

- Ցանկանում էի խորապես ուսումնասիրել մարքեթինգն ու հիմնել իմ բրենդը։ Ուսումնասիրելով մարքեթինգային մի շարք դասընթացներ՝ իմ ընտրությունը, իհարկե, կանգ առավ BSMI-ի վրա: Դասընթացի ծրագիրը հագեցած էր, իսկ տրվող գիտելիքը՝ մրցակցային հայկական շուկայում:

 

 BSMI-ը ավարտելուց հետո աշխատու՞մ եք մարքեթինգի ոլորտում

- Այո, ավարտելուց անմիջապես հետո հայաստանյան կրթական ընկերություններից մեկից ստացա աշխատանքի առաջարկ, իսկ այժմ աշխատում եմ «Սպորտլանդիա» ընկերությունում՝ որպես մարքեթինգի մասնագետ։ Այս ամենին զուգահեռ՝ նաև զբաղվում եմ իմ սեփական ապրանքանիշի առաջխաղացմամբ` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։

 

Ի՞նչ տվեց BSMI-ը

- BSMI-ում սովորելը տվեց խորը և մրցակցային գիտելիքներ, կապ ոլորտի մասնագետների և Աննա-Մարիի հետ, ով մշտապես աջակցում է իր ուսանողներին։
17258-725ooooplus.png

Lilith Mamikonyan

SEO specialist at Digilite 

18-ամյա Լիլիթը, սովորելով Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման բաժնում, ուսման երրորդ կուրսում արդեն իսկ հասկացել էր, որ իր ընտրած մասնագիտությունն իրեն այնքան էլ չի համապատասխանում, և որոշել էր մասնագիտանալ մարքեթինգում՝ համալսարանում ընտրելով հենց այդ բաժինը։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ նա դեռ չուներ որևէ պատկերացում մարքեթինգի և առավել ևս՝ SEO-ի մասին։

 

SEO-ին՝ որպես մասնագիտության, Լիլիթը ծանոթացել էր շատ պատահաբար․ սոցիալական հարթակներում կարդալով մարքեթինգի տվյալ ուղղության և ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերի մասին՝ նա շատ էր տպավորվել SEO-ով և սկսել ուսումնասիրել դրա պահանջարկի աճը նաև մեր երկրում։

 

Արդյունքում ինստագրամյան ալգորիթմները երջանիկ պատահականությամբ Լիլիթին էին առաջարկել BSMI-ի՝ SEO & ASO երկամսյա կուրսը, որն իր տեսակով առաջինն էր ՀՀ-ում, և որին գրանցվելու որոշումը շատ արագ կայացվեց։

Դասընթացի արդյունքում ստանալով գիտելիքների հսկայածավալ պաշարներ և ընդգրկվելով BSMI լավագույն շրջանավարտների բազայում՝ Լիլիթը հրավիրվեց մի քանի հարցազրույցի տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ նաև Digilite-ում, որտեղից էլ հարցազրույցից անմիջապես հետո ստացավ վճարովի փորձաշրջան անցնելու առաջարկ։

 

Լիլիթի խոսքերով՝ փորձաշրջանը շատ պրոդուկտիվ և հետաքրքիր է անցել, և արդյունքում նա դարձել է Digilite թիմի անդամներից մեկը։  Իր համար նոր են կազմակերպության կորպորատիվ մշակույթն ու աշխատելաոճը, սակայն ոչ՝ SEO-ի խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները․ BSMI դասընթացի տված պրակտիկ գիտելիքներն ամբողջովին բավարարում են աշխատանքի ընդունվելուց հետո էլ առաջադրանքները ճիշտ կատարելուն և որևէ հարցում չթերանալուն։ Ասում է՝ չի դադարում սովորել և թարմացնել գիտելիքները՝ հուսալով, որ սա հաջողությունների դեռ միայն սկիզբն է։

17266-623ooooplus-16483916479639.png

Կիմա Խուդատյան

SEO specialist at VBET 

Կիման 23-ամյա ռեժիսոր է, ով արդեն մեկ տարուց ավել մտադրվել էր փոխել իր մասնագիտությունը՝ ցանկանալով ուսումը շարունակել արտասահմանյան համալսարաններից որևէ մեկում, սակայն համաճարակը ստիպել էր չեղարկել բոլոր ծրագրերը։

 

Այլընտրանքային տարբերակներ փնտրելով՝ Կիման սոց․ ցանցերից մեկում հանդիպել էր Business School of Marketing and Innovations-ի հայտարարությանը, որը կարճ ժամանակահատվածում նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էր առաջարկում։ SEO սովորելու իր մոտիվացիայի շնորհիվ Կիման դարձավ այն հաջողակներից մեկը, ով ընդունվեց  BSMI՝ սկիզբ դնելով իր հաջողության պատմությանը։

 

Պատմում է, որ դասի առաջին իսկ վայրկյաններից հասկացել է, որ որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել: Շատ է սիրել դպրոցը, դասախոսին ու, իհարկե, ապագա մասնագիտությունը:

 

Ծրագրի ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել: Կարևորում է հատկապես բոլոր դասերի և ուսումնասիրվող նյութերի պրակտիկ լինելը։ Ասում է, որ BSMI-ի ամենամեծ առավելություններից մեկը լավագույն ուսանողներին աշխատանքով ապահովելն է: Ինքն էլ, սերտիֆիկատ ստանալու օրվանից սկսած, տարբեր ընկերություններից զանգեր է ստացել փորձաշրջաններ անցնելու և հետագայում աշխատանքի ընդունվելու առաջարկներով:

 

Հարցազրույցներից մեկը Softconstruct ընկերությունում էր․ առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելուց և երկրորդ փուլի առաջադրանքը գերազանց կատարելուց հետո Կիման ստացավ աշխատանքի առաջարկ և այժմ հանդիսանում է VBET SEO Team-ի անդամներից մեկը։

VIDEO REVIEWS

Լիաննա Կիրակոսյան

Բրենդ մենեջեր, ով մինչ BSMI այցելելը մարքեթինգում արդեն ուներ տարիների մեծ փորձ

Աննա Մարության

Բրենդ մենեջեր, ով դասընթացին մասնակցելուց առաջ արդեն ուներ որոշակի փորձ և գիտելիքներ

Սյուզաննա Կիրակոսյան

Դերասանուհի, ով որոշել է մասնագիտանալ նաև մարքեթինգի ոլորտում

Նունե Ասատրյան

Բրենդի սեփականատեր, ով դասընթացին մասնակցել է իր բիզնեսն առաջխաղացնելու նպատակով

TEXT REVIEWS

  • Laura Vardanyan, Founder of Maliboo Kids development center

    Թերևս չեմ զարմացնի, եթե ասեմ, թե ինչքան գոհ եմ BSMI-ից, թե ինչքան բան է այն ինձ տվել, որքան գոհ եմ այնտեղ ստացած գիտելիքների որակից։ 

    Բայց կցանկանայի անդրադառնալ այն մարդկանց, ովեր միտք ունեն նոր բիզնես հիմնելու։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս անցնել Global marketing in 5 months դասընթացը, քանի որ բիզնեսի հիմնման հենց առաջին պահից ձեր գիտելիքները ձեզ հետ են, և կարող եք դրանք կիրառել բոլոր փուլերում՝ չդիմելով ամենատարբեր մասնագետների՝ այս կամ այն փուլը իրագործելու համար։ 

    Չեմ կարող չնշել ինձ համար ևս մեկ կարևոր կետ՝ դասախոսների հետ հետագա կապը։ Կառանձնացնեմ Աննա-Մարիի և Անահիտի ահռելի դերը իմ բիզնեսի ստեղծման մեջ, նրանց դիմել և դեռ դիմում եմ ամենատարբեր հարցերով։ Միշտ ստանում եմ ինձ հուզող հարցերի հստակ պատասխանները և սրտացավ խորհուրդները։ 

     

  • Romen Tsaturyan, Sales manager at Philip Morris

     
    BSMI-ում սովորել խորհուրդ են տվել ընկերներս։ Նաև այս դպրոցի մասին շատ-շատ դրական կարծիքներ եմ լսել անծանոթներից։

    Վերջնական որոշմանս վրա ազդեց յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դպրոցի նորարարական մոտեցումը։ BSMI-ը ժամանակակից է և արագ իր որոշումների ու գործունեության մեջ, ինչը մեր ժամանակներում շատ կարևոր է։ 

     Սովորելով այստեղ՝ հասկացա, որ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ բառը ամբողջությամբ արդարացված է, իսկ դասախոսները, իրենց տարիների փորձը միջազգային կազմակերպություններում՝ Աննա-Մարիի գլխավորությամբ, ֆանտաստիկ են։

  • Taguhi Yesayan, Sales Manager

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով։ Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել։ Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ… ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ,ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։😌 

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր։ Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում ։

  • Tatevik Sargsyan, Product development specialist at Renderforest

    Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային դասող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար։ Էստեղ գիտելիքայինից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց հստակ ունի իր լուծումը։

     Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար ։ Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ։ Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից, ես ևս մեկ, շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում այնպես էլ կյանքում, խնդրից թողնել, փախչելը լուծում չի։ Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։

  • Nazik Stepanyan, Manager at Yeraz Restaurant


    Աննա-Մարի ջան❤️ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո, որոշեցինք որ կուրսը ուզում ենք: Ասեմ սկզբից վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի😂 ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը արդի: Դասախոսները Level God, դասերը փոխկապակցված և հասկանալի,պրակտիկան շատ:Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա:

    Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը»: Ուրախ եմ, որ ճանաչեցի քո պես մարդուն, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել ես Հայաստանում ինչ որ բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր, գոնե ուսանողների մեծ մասին, ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի: ❤️❤️❤️
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին❤️

  • Izabela Asmaryan, Teacher of English language

    Կես տարի՝ բայց մի ողջ նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություներ, նոր՝ մասնագիտացված ու շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, նոր թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարկեթինգային դպրոցի՝
    BSMI-ի շնորհիվ՝միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ:
    Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ:
    Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ մոտ եմ երազանքիս:
    Այսօր իմ երեկվա «ես» ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա:

    Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ Աննա Մարի ջան, դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով,մեծ էներգիայով ու մեծ սիրով: Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ: Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ու ամեն օր աշխատել մեզ վրա: Հայաստանը Ձեզ պես մասագետների կարիք ունի։

  • Tatev Jiridyan, Marketing specialist at Trade on

    Global Marketing դասընթացից հետո կյանքդ բաժանվում է 2 փուլի`առաջ ու հետո:
     BSMI-ը տվեց գիտելիք,ավելի լայն մտածողություն,փոխեց ընկալումներ: Դասընթացների մասին`
    1. Դասերը ունեին ճիշտ կառուցվածք: Հերթականությամբ քո մեջ կառուցում են մարքեթինգային մտածողություն:
    2. Դասախոսական բարձր պրոֆեսիոնալիզմ: Դասախոսները իրենց ոլորտի առաջատարներն էին ,ովքեր պատրաստ էին կիսվել մեզ հետ տարիների իրենց փորձով։
    3. Տեսական ու գործնական դասեր ,որոնք էլ ավելի են ամրապնդում ստացած գիտելիքներդ:
    Շնորհակալ եմ ❤️

  • Astghik Ohanyan, Founder of Beaty Bar

    Ես անչափ գոհ եմ դասընթացից, և իմ սպասելիքները լիարժեք արդարացված են։ Շատ երկար եմ փնտրել` ինչ եմ իրականում ուզում և որտեղ կարող եմ ստանալ իրոք պետքական գիտելիքներ։ BSMI-ը մարդուն տալիս է ամենաանհրաժեշտ ինֆորմացիան պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, ովքեր ջանք չեն խնայում քեզ համար և անմնացորդ կիսվում են իրենց գիտելիքով ու փորձով։ BSMI-ը փոխում է կարծրատիպ ՀՀ կրթական ոլորտի մասին և ապացուցում, որ Հայաստանում կա որակյալ կրթություն։

  • Tamara Ghazaryan, Student at YSU

    BSMI-ում ստացա գիտելիքներ, որոնք, չնայած ոլորտում փորձ չունենալուս, ինձ օգնում են լինել վստահ, կիրառելի են ամենատարբեր բնագավառներում, դպրոցի շնորհիվ շատ կարևոր հատկանիշներ ձեռք բերեցի, որոնցից հատկապես կառանձնացնեի ժամանակս ճիշտ ու արդյունավետ օգտագործելու ունակությունը, թիմային աշխատանքը... և իհարկե ճանաչեցի հիասքանչ մարդկանց, որոնց հետ հինգ ամսում անմոռանալի օրեր եմ անցկացրել ու վստահ եմ, որ շարունակական են լինելու, դեեե իսկ Աննա-Մարիի ու դասխոսական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների, հոգատարության մասին ուղղակի խոսքեր չկան։ 

         Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն ստանալու բարձրամակարդակ կրթություն, ու ընդհանրապես շնորհակալ եմ, որ նման գործունեւթյուն եք ծավալում՝ ձեր աշխատանքով ներդրում ունենալով մեր երկրի բարեկեցության, զարգացման ու հզորացման կարևոր գործում։

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.