Մարքեթինգային մարտավարություն և գովազդի պլանավորում
Նախորդ դասընթացն ավարտվել է, սակայն կարող եք գրանցվել, և առաջիկա նմանատիպ դասընթացի դեպքում կտեղեկացնենք Ձեզ:
''Գլոբալ մարքեթինգ 4 ամսում" դասընթացի շրջանակներում մայիսի 4-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Busines School of Marketing and Innovations-ում անցկացվեց դասընթաց "Մարքեթինգային մարտավարություն և գովազդի պլանավորում" ուղղվածությամբ:

Ի՞նչ հմտություններ ստացան մեր ուսանողները
- Մարքեթինգային ստրատեգիայի կազմում և իրականացում,
- Մարքեթինգային բյուջեի արդյունավետ կառավարում,
- Շուկայի վերլուծություն,
- Գովազդային ալիքների (ad channels) ճիշտ ընտրություն, գովազդի իրագործում և վերլուծություն (SMM, SEO, TV, Radio և այլն),
- Վաճառքի գործընթացի կազմակերպում,
- Վաճառքների/հաճախորդների աճի ապահովում և սպասարկման որակի բարելավում,
- Ապրանքի/ծառայության ճիշտ մատուցում,
- Ընկերության կայքի թարմացում, ակտուալության ապահովում,
- Հաշվետվության ներկայացում:
BSMI-ի դասընթացի ավարտին ուսանողներն ունենում են աշխատանքի օրինակներ և հագեցած ինքնակենսագրական (CV):
Դասընթացն իր մեջ ներառում էր
60
ժամ դաս,
որից 100%-ը՝ գործնական
10+
երկրներում կիրառվող միջազգային պրակտիկա
20
նոր հմտություն մարքեթինգի ոլորտում
20
սեփական աշխատանքի օրինակներ
Կառուցվածքը
Մարքեթինգային տակտիկա
Մայիսի 4 - Հունիսի 19
Ուսանողները կազմեցին մեդիա-պլան` ինչպես մեկ տարվա կտրվածքով, այնպես էլ ավելի
կարճ ժամանակահատվածի համար, ինքնուրույն հաշվարկեցին յուրաքանչյուր մեդիայի համար նախատեսված գովազդային բյուջեն (TV, Radio, Paid Search, SMM և այլն), ինչպես նաև աշխատեցին գովազդի կաբինետներում` մեկնարկելով իրական գովազդային արշավներ:

Հավաստագրերի շնորհում
Հունիսի 20
Խմբերով ներկայացվեցին ավարտական աշխատանքներ, ինչից հետո ուսանողներին շնորհվեցին BSMI հավաստագրեր ու դիպլոմներ:

Graduation :)

Կարծիքներ
Ինչու էին ուսանողներն ընտրել այս ծրագրը
1/Ծրագիրն այսօր միակն է Հայաստանում, որ 1.5 ամսվա ընթացքում պատրաստում է մասնագետներ` ԹՈՓ 3 ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկին անցնելու համար:
2/Միայն այս ծրագրի արդյունքում է, որ մասնակիցները բացի տեսական գիտելիքներից ունենում են նաև պորտֆոլիո` սեփական աշխատանքի օրինակներով:
3/Մասնակիցները ձեռք են բերում ծրագրի ղեկավարների հետ մշտապես խորհրդակցելու հնարավորություն` աշխատանքում առաջացած դժվար լուծելի տարբեր խնդիրների վերաբերյալ:
Դե ինչ, եթե ցանկանում եք ստանալ աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն, պարզապես գրանցվեք:
