• Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Դասընթացներ
    • Գրադարան
    • Կոնֆերանս դահլիճ
  • Բլոգ
  • FAQ
  • Հետադարձ կապ
BSMI
  • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս դահլիճ
  • FAQ
  • Հետադարձ կապ

«Գլոբալ մարքեթինգ՝ 5 ամսում»

Միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետների կողմից դասավանդվող միակ գործնական դասընթացը ՀՀ-ում
Պատվիրել հետադարձ զանգ
ԳՐԱՆՑՎԵԼ

Տևողությունը`

5 ամիս (փետրվարի 15 - հուլիսի 15, 2021)

Մասնակիցների քանակը`

առավելագույնը 20

Ձևաչափ`

դասախոսություններ և գործնական աշխատանքներ` երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, 18.00-21.00

Արժեքը`

417.000-591.000 դրամ` կախված ընտրած փաթեթից (փաթեթները կարող եք տեսնել էջի ստորին հատվածում)

Լեզուն`

Դասընթացը հայերեն, տերմինները` անգլերեն

Ավարտին  տրվում է

դիպլոմ, մասնակիցն ունենում է աշխատանքային փորձ, նոր կապեր, հագեցած ինքնակենսագրական և պորտֆոլիո

Այսօր գրագետ մարքեթինգ իրականացնելու համար բացի բարձրագույն կրթություն ունենալուց անհրաժեշտ է անցնել նաև մի շարք թրեյնինգներ բոլոր ուղղություններում հմտանալու համար: BSMI-ը տրամադրում է ամենասեղմ ժամկետներում այդ բոլոր հմտություններին խորապես տիրապետելու հնարավորություն:

8047-730-photo-1556761175-b413da4baf72.jpg

Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ բիզնեսը զարգացնելու համար

  • Մարքեթինգային ստրատեգիայի կազմում և իրականացում
  • Շուկայի/թիրախային լսարանի/մրցակիցների վերլուծություն և հետազոտություն
  • Մարքեթինգային բյուջեի սահմանում և արդյունավետ կառավարում
  • Գովազդային ալիքների (ad channels) ընտրություն օնլայն և օֆլայն հարթակում, պլանավորում և իրականացում (TV, Radio, OOH+Indoor, SMM, SEO, Paid search, OLV և այլն)
  • Սպառողի հետ հաղորդակցման յուրաքանչյուր փուլում համապատասխան գովազդի ընտրություն, ընկերության վաճառքների ավելացում
  • Նոր ապրանքի շուկա վերհանում և առաջխաղացում
  • Գովազդային արշավի արդյունքների վերլուծություն և վիզուալիզացիա
  • Գովազդային արշավի/ մարքեթինգի թիմի ղեկավարում
  • Ֆիրմայի առջև դրված մարքեթինգային խնդիրների լուծում` անկախ ոլորտից

BSMI-ի այս մեկ դասընթացի ավարտին դուք կունենաք բոլոր հմտությունները՝ սեփական աշխատանքի օրինակներով, որպեսզի կարողանաք անցնել աշխատանքի կամ զարգացնել Ձեր իսկ բիզնեսը:

Դասընթացը Ձեզ համար է, եթե՝

Ունեք տեսական գիտելիքներ, բայց չունեք փորձ

Յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցները ստանում են նոր հմտություն իրական գործնական օրինակների հիման վրա, ինչպես նաև անցնում են ինթերնշիփեր տարբեր ոլորտներում ՀՀ լավագույն ընկերություններում

Ցանկանում եք ձեռք բերել կապ փորձագետների հետ, ովքեր նույնիսկ դասընթացի ավարտից հետո պատրաստ են մշտապես օգնել խորհուրդներով

Եթե նույնիսկ որևէ հատված չհասցնեք բավականին լավ ուսումնասիրել դասընթացի շրջանակներում և հետագա աշխատանքում բախվեք նման խնդրի, ապա մեր փորձագետները մշտապես պատրաստ են օգնել գտնել այդ խնդրի լուծումը

Մասնագիտացած եք մեկ այլ ոլորտում, սակայն ցանկանում եք փոխել մասնագիտությունը և աշխատել որպես մարքեթոլոգ

Մեր հագեցած ծրագիրը կօգնի ձեզ արագ մասնագիտանալ մարքեթինգում, իսկ պրակտիկ առաջադրանքներն ու փորձաշրջանի հնարավորությունները կօգնեն գտնել նոր աշխատանք

Աշխատում եք մարքեթոլոգների հետ, սակայն թույլ եք պատկերացնում նրանց աշխատանքը

Մասնակիցներն ինքնուրույն իրականացնում են այն բոլոր աշխատանքները, որոնք պահանջվում են մասնագետներից, ինչը սովորեցնում է ճիշտ վերահսկել և գնահատել նրանց աշխատանքը

Աշխատում եք նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ` SMM, SEO, Blogging), և ընդհանուր մարքեթինգի թերի եք պատկերացնում

Մասնակիցները ստանում են համակարգված պատկերացում, թե որ ճյուղը ինչ տեղ է զբաղեցնում ընդհանուր մարքեթինգի ոլորտում

Երկար ժամանակ չեք աշխատել, ցանկանում եք թարմ գիտելիքներ ստանալ և գտնել աշխատանք

Մեր հագեցած ծրագիրը կօգնի ձեզ արագ մասնագիտանալ մարքեթինգում, իսկ պրակտիկ առաջադրանքներն ու փորձաշրջանի հնարավորությունները կօգնեն գտնել աշխատանք ՀՀ ընկերություններից մեկում

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ` ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ՀԵՆՑ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է

Դասընթացն ունի

180

ժամ դաս, 

որից 90%-ը գործնական է

10+

երկրներում կիրառվող միջազգային պրակտիկա

38

նոր հմտություն մարքեթինգի ոլորտում (այդ թվում՝ SMM, SEO) + PowerPoint դասընթաց

8

շաբաթ պրակտիկա ՀՀ առաջատար ընկերություններում` լավագույնների համար

Կառուցվածքը

1. Մարքեթինգային ստրատեգիա և հետազոտություններ

Փուլ 1

Սովորում եք հետազոտել շուկան (լսարանը, մրցակիցներին, պահանջարկը), սահմանել տեսականին, հաշվել ապրանքի գինը, սահմանել մարքեթինգային բյուջեն, ընտրել գովազդի ալիքները (ad channels) և կազմել ռազմավարություն:

1. Marketing Strategy, key trends

Ուսումնասիրում ենք մարքեթինգային ստրատեգիաների արտասահմանյան օրինակներ, ծանոթանում ենք մարքեթինգի ակտուալ թրենդներին վերջին տարիների կտրվածքով:

Տևողությունը՝ 3 ժամ:

2. Briefing and SMART objectives

Սովորում ենք հատուկ գործիքաշարքի միջոցով սահմանել բիզնեսի նպատակները, ինչպես նաև իրականացնել ճիշտ բրիֆինգ:

Տևողությունը՝ 3 ժամ:

3. Situational analysis

Սովորում ենք հստակ մեթոդաբանությամբ ուսումնասիրել ընկերության վրա ներքին և արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը, համադրել արդյունքները և սահմանել մարքեթինգի զարգացման հստակ քայլեր:

Տևողությունը՝ 3 ժամ:

4. Consumer Journey

Ուսումնասիրում ենք այն ճանապարհը, որը սպառողն անցնում է մինչև մեր հաճախորդը դառնալը: Սովորում ենք այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ մարքեթինգային քայլերը:

Տևողությունը՝ 3 ժամ:

5. Target audience research

Ինքնուրույն իրականացնում ենք այն բոլոր մեթոդները, որոնք հասանելի են ՀՀ-ում թիրախային լսարանը վերլուծելու համար՝ սովորելով դրանց հիման վրա կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան եզրահանգումներ:

Տևողությունը՝ 21 ժամ (7 դաս):

6. Target Audience Segmentation

Սովորում ենք սեգմենտավորել թիրախային լսարանը և գովազդը դարձնել ավելի ճշգրիտ՝ ուղղված ճիշտ հասցեատերերին:

Տևողությունը՝ 3 ժամ:

7. Category Analysis

Սովորում ենք կատարել ապրանքային կատեգորիայի վերլուծություն, ծանոթանում ենք դրա իրականացման եղանակներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ միջազգային շուկայում:

Տևողությունը՝ 3 ժամ:

8. Category Management

Սովորում ենք ձևավորել ապրանքի տեսականի, որը թույլ կտա գրանցել վաճառքի բարձր ցուցանիշներ և զարգացնել բիզնեսը:

Տևողությունը՝ 3 ժամ:

9. Merchandising

Դասի ընթացքում ծանոթանում ենք խանութում ապրանքների առաջխաղացմանն ու սպառմանծավալների մեծացմանն ուղղված միջոցառումների համալիրին:

Տևողությունը՝ 3 ժամ:

10. Competitive analysis: theory

Ծանոթանում ենք մրցակցային վերլուծության իրականացման մեթոդներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ միջազգային շուկայում, սովորում ենք հետազոտության իրականացման հաջորդական քայլերը:

Տևողությունը՝ 3 ժամ:

11. Competitive analysis: workshop

Ինքնուրույն իրականացնում ենք մրցակցային վերլուծություն ՀՀ շուկայում գործող կոնկրետ ընկերությունների օրինակով:

Տևողությունը՝ 3 ժամ:

12. Pricing

Սովորում ենք գնագոյացման հերթական քայլերը կոնկրետ ընկերության օրինակով:

Տևողությունը՝ 3 ժամ:

13. Creative concept

Կատարած վերլուծությունների հիման վրա ստեղծում ենք կրեատիվ կոնցեպտ՝ մշակելով գովազդային արշավի էությունը, և ադապտացնում ենք այն մեր ապրանքներին:

Տևողությունը՝ 3 ժամ:

14. Media selection and planning

Սպառողի ճանապարհի ուսումնասիրման արդյունքների հիման վրա իրականացնում ենք գովազդային ալիքների ընտրություն և պլանավորում:

Տևողությունը՝ 3 ժամ:

15. Media selection and planning

Ապրանքի կատեգորիայի ուսումնասիրության հիման վրա իրականացնում ենք գովազդային ալիքների ընտրություն և պլանավորում:

Տևողությունը՝ 3 ժամ:

16. Briefing and KPIs' setting

Սովորում ենք բրիֆավորել այլ գործակալությունները՝ ըստ մեր կազմած մարքեթինգային ռազմավարության:

Տևողությունը՝ 3 ժամ:

2. Գովազդային արշավներ բոլոր մեդիաներում

Փուլ 2 

Սովորում եք ինքնուրույն աշխատել բոլոր գովազդատեսակների հետ, հաշվարկել յուրաքանչյուր մեդիայի համար նախատեսված գովազդային բյուջեն (TV, Արտաքին գովազդ, Radio, Paid Search, SMM, SEO և այլն), ինչպես նաև աշխատում եք գովազդի կաբինետներում` մեկնարկելով իրական գովազդային արշավներ:

1. Content marketing

Դասի շրջանակներում սովորում ենք սպառողին փոխանցել բրենդի արժեքը, նպատակը և այն օգուտը, որն ուզում ենք տալ:

Տևողությունը՝ 3 ժամ:

2. PR: theory

Սովորում ենք կազմել արդյունավետ, չափելի և իրագործելի փի-ար արշավներ՝ տանելով պրոդուկտը նոր հարթություն:

Տևողությունը՝ 3 ժամ:

3. PR: practice

Պրակտիկ դասի ընթացքում ուսանողներն ինքնուրույն պլանավորում են փի-ար արշավներ ընտրված բրենդի համար՝ օգտագործելով ոլորտի ամենակիրառական և թրենդային գործիքները:

Տևողությունը՝ 3 ժամ:

4. TV ads: theory

Ծանոթանում ենք TV գովազդի տեսակներին, սովորում ենք կատարել ալիքների ճիշտ ընտրություն, գովազդի տեղադրում և բյուջեի սահմանում՝ ելնելով բրենդի առջև դրված նպատակներից

Տևողությունը՝ 3 ժամ:

5. TV ads: practice

Պրակտիկ դասի ընթացքում սովորում ենք կազմել իրական մեդիա պլան կոնկրետ բիզնես քեյսերի համար՝ վերլուծելով և հիմնավորելով կատարած ցանկացած ընտրություն:

Տևողությունը՝ 3 ժամ:

6. Radio ads

Ծանոթանում ենք ռադիո գովազդի տեսակներին, սովորում ենք կատարել ալիքների ճիշտ ընտրություն, մեդիա-պլանի կազմում, գովազդի տեղադրում և բյուջեի սահմանում՝ ելնելով բրենդի առջև դրված նպատակներից

Տևողությունը՝ 3 ժամ:

7. OOH + Indoor

Ծանոթանում ենք արտաքին գովազդի տեսակներին, դրանցից յուրաքանչյուրի կիրառման առանձնահատկություններին: Սովորում ենք կատարել գովազդային վահանակների տեսակի և տեղանքի ճիշտ ընտրություն և բյուջեի սահմանում՝ ելնելով բրենդի առջև դրված նպատակներից:

Տևողությունը՝ 3 ժամ:

8. Offline media: Q&A

Հյուր դասախոսի հետ հարց-պատասխան ֆորմատով քննարկում ենք օֆֆլայն մեդիային վերաբերող բոլոր նրբություններն ու հմտությունները, որոնք պահանջվում են մարքեթոլոգից:

Տևողությունը՝ 3 ժամ:

9. SMM

Ծանոթանում ենք SMM-ի ամենաթարմ թրենդներին, սովորում ենք թիրախավորել լսարանը, ճիշտ կառավարել էջը, միացնել գովազդ, ստանալ հաշվետվություններ և վերլուծել դրանք:

Տևողությունը՝ 24 ժամ (8 դաս):

10. Influencer marketing: theory

Սովորում ենք բրենդ-ինֆլուենսեր հարաբերություններ կառուցելու բոլոր հիմնական հմտությունները՝ տանելով պրոդուկտը նոր հարթություն:

Տևողությունը՝ 3 ժամ:

11. Influencer marketing: Workshop

Կոնկրետ բրենդների համար մշակում ենք Influencer Marketing-ի կիրառական ռազմավարություններ՝ օգտագործելով արդեն քննարկած գործիքակազմը:

Տևողությունը՝ 3 ժամ:

12. SEO

Սովորում ենք SEO-ում կիրառվող հիմնական հասկացությունները, ծանոթանում ենք կայքի գնահատման հիմնական չափանիշներին և իրականացնում աուդիտ:

Տևողությունը՝ 15 ժամ (5 դաս):

13. Paid search

Սովորում ենք աշխատել Google Adwords համակարգում, մեկնարկել գովազդային արշավներ և կատարել վերլուծություն:

Տևողությունը՝ 9 ժամ (3 դաս):

14. Display ads

Ծանոթանում ենք Display ads-ի տեսակներին, դրանցից յուրաքանչյուրի կիրառման առանձնահատկություններին, ինքնուրույն կազմում ենք մեդիա-պլաններ՝ ուղղված կոնկրետ բրենդի առջև դրվալ նպատակների իրագործմանը:

Տևողությունը՝ 3 ժամ:

15. Olv ads: formats & types

Սովորում ենք OLV-ի տեսակները, դրանց կիրառման առանձնահատկությունները, արդյունավետության չափման ցուցանիշները:

Տևողությունը՝ 3 ժամ:

16. OLV ads: workshop

Կոնկրետ բիզնես-իրավիճակների համար ընտրում ենք OLV-ի տարատեսակները, քննարկում յուրաքանչյուրի կիրառման առավելություններն ու թերությունները:

Տևողությունը՝ 3 ժամ:

17. Email marketing

Սովորում ենք էլ.փոստի գրագետ օգտագործման կանոնները, ծանոթանում ենք մեյլերի կազմման ճիշտ կառուցվածքին և առկա հնարավորություններին:

Տևողությունը՝ 3 ժամ:

18. E-commerce

Սովորում ենք  իրականացնել գրագետ օնլայն վաճառք կայքի արդյունավետ կառուցվածքի միջոցով: Ուսումնասիրում ենք E-commerce-ի բոլոր կարևոր հնարավորությունները, որոնց անհրաժեշտ է տիրապետել վաճառքների աճ ապահովելու համար:

Տևողությունը՝ 3 ժամ:

19. Landing page

Ծանոթանում ենք վեբկայքի կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին, սովորում ենք կայքում ինտեգրացնել բիզնեսի զարգացումն ու վաճառքների ավելացումը խթանող անվճար հարթակներ:

Տևողությունը՝ 3 ժամ:

20. Google analytics: induction

Ծանոթանում ենք Google analytics-ի կառուցվածքին, ընձեռած հնարավորություններին, աշխատանքի սկզբունքներին, որոնց անհրաժեշտ է տիրապետել բիզնես-տվյալները վերլուծելու համար:

Տևողությունը՝ 3 ժամ:

21. Google analytics: workshop

Դասի ընթացքում ինքնուրույն կիրառում ենք հարթակի ընձեռած հնարավորությունները պրակտիկ օրինակների հիման վրա:

Տևողությունը՝ 3 ժամ:

22. CRM systems

Ծանոթանում ենք սպառողների հետ հարաբերությունների կառուցման և կառավարման հարթակներին, դրանց աշխատանքի սկզբունքներին և ընձեռած հնարավորություններին տվյալների հավաքագրման և արդյունավետ օգտագործման հարցում:

Տևողությունը՝ 3 ժամ:

23. PBA report

Սովորում ենք կազմել իրականացված արշավների վերաբերյալ հաշվետվություն, ներկայացնել կատարած աշխատանքի արդյունքները, մեր առջև դրված նպատակների իրագործման աստիճանը:

Տևողությունը՝ 3 ժամ:

83 Miscellaneous 14

3. Դիպլոմների շնորհում և փորձաշրջանների մեկնարկ

Քննության արդյունքում Gold և Silver մակարդակի դիպլոմ ստացած և մշտական աշխատանք չունեցող ուսանողները դասընթացի ավարտից հետո անցնում են 2 ամսյա ինթերնշիփեր գովազդի տարբեր ուղղություններով ՀՀ լավագույն ընկերություններում` ըստ իրենց ցանկության։ 

Լավագույնները ստանում են աշխատանքի առաջարկ

ՍՏԱՆԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

Ուսման ողջ ընթացքում զարգացնում եք PowerPoint ծրագրով պրեզենտացիաներ պատրաստելու հմտությունները՝ արտասահմանյան ստուդիայի դասընթացի հիման վրա:

Ինչպիսին է ձեր մարքեթինգային ռազմավարությունը մինչ այս դասընթացը

BEFORE

Ինչպիսին է այն "Global marketing in 5 months" դասընթացի ավարտին

AFTER

Դպրոցի նյութերը կազմված են զրոյից` միջազգային փակ տեղեկատվական հարթակների հիման վրա, որոնց մասին չկա տեղեկություն ոչ մի գրքում կամ բաց հարթակում:

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ BSMI ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
8425-1165-text.svg

Նյութերը ներառում են`

8427-1182-boxblue2.svg

Ստվար հատվածներ`

1. Եվրասիայի ԹՈՓ 7-րդ համալսարանի` Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրից (ԹՈՓ 1 ծրագիրը Ռուսաստանում)

2. Բրիտանական Chartered Institute of Marketing կրթական ծրագրից

Իրական արժեքը` ~2.300.000 դրամ/ տարեկան

8431-1184-boxblue2.svg

Թրեյնինգներ ավելի քան 25 ուղղություններով (Հետազոտություններ, Գնագոյացում, գովազդի պլանավորում SMM, SEO և այլն), որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը ՀՀ-ում կազմում է ~90.000 դրամ

Իրական արժեքը` >1.000.000 դրամ

8435-1183-boxblue2.svg

ՌԴ "1st Media School-ի" մեկամյա ծրագրի հիմնական մասը, որտեղ պատրաստվում են կադրեր աշխարհի ԹՈՓ 10 մարքեթինգային ընկերությունների համար

Իրական արժեքը` ~950.000 դրամ

8439-1185-boxblue2.svg

Աշխարհահռչակ դիզայներական ստուդիայի` «The Power of Powerpoint» պրեզենտացիաների պատրաստման դասընթացը

Իրական արժեքը` ~180.000 դրամ

BSMI-ն այս ամենը տրամադրում է հայերեն` ընդամենը 564.000 դրամով, ադապտացված ՀՀ շուկայի համար, վերացնելով նաև այլ երկիր ուսման նպատակով մեկնելու և ավելորդ ծախսերի անհրաժեշտությունը:

Ինչպե՞ս են անցնում դասերը

Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է case study առաջադրանք:

Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը:

Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ:

Այլ տարբերակում ողջ ընթացքում ուսանողները դասախոսին զուգահեռ անում են գործնական աշխատանք:

Ինչ պետք չէ սովորելու համար

  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան

Ինչ է պետք ունենալ 

  • MS office բազային հմտություններ
  • Անգլերեն լեզվի իմացություն
  • Բարձրագույն կրթություն ցանկացած ոլորտում
  • Անձնական համակարգիչ (ցանկալի է)

Հեղինակներ

8307-3036-1419ooooplus.jpg

ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

BSMI հիմնադիր, ՀՀ

Մարքեթինգի ոլորտում աշխատանքայի փորձը` 7 տարի

Մոսկվայի` Տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ) Մենեջմենթի ֆակուլտետի դասախոս, IAA անդամ

Մարքեթինգային գործակալություններում փորձ` ADV Group (Senior Media Planner), BBDO, Biplane (ՌԴ)

Միջազգայի գովազդատուների հետ փորձ` Unilever, Bayer, Biplane և այլն

Մասնագիտացումը` առկա կամ նոր բրենդի առաջխաղացման մեդիապլանավորում, գովազդային քաղաքականության մշակում, մեդիա-ռազմավարություններ

Կրթությունը` ԵՊՀ, NIMA-A, National Research University - Higher School of Economics, 1st Media School, Chartered Institute of Marketing (Oxford, CIM 6 Level)

EMC սերտիֆիկացված մասնագետ, միջազգային գովազդային փառատոնների ժյուրի (MAA Globes, Dragons of Asia)

8311-006156033040-n.png

ՆԱՏԱԼՅԱ ԻՎԱՆՈՎՍԿԱՅԱ

1st Media School հիմնադիր, ՌԴ

Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը` 12 տարի

Total View առաջատար գովազդային ընկերության ստրատեգիական պլանավորման բաժնի ղեկավար

Մարքեթինգային գործակալություններում փորձ` Dentsu-Smart, PHD (BBDO Group), Zenith և այլն

Միջազգային գովազդատուների հետ Համագործակցության փորձ՝ L'Oreal (գեղեցկություն և խնամք), Beeline (տելեքոմ), Bayer (ֆարմա), TEVA, Sony և այլն

 

Տեսնել դասախոսների ցանկը
8977-3283-text-01-15786467535258.svg

Փաթեթներ

Online

417.000 AMD

(69.500 AMD / ամիսը)

 

  • Օնլայն մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր (մշտական հասանելիությամբ)
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն
  • Որոշ դասերին օֆլայն մասնակցելու հնարավորություն
  • BSMI հավաստագիր (դիպլոմի փոխարեն)
  • BSMI դիպլոմ
  • Տեղում արվող գործնական աշխատանքներ
  • Համակարգիչ` տեղում աշխատելու համար
  • Հավաստագրված PowerPoint դասընթաց 
  • Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողներին փորձաշրջանի հնարավորություն
  • Թեյ/խորտիկներ
  • Խմբային ռազմավարության ստեղծման համար մենթորություն
Ընտրել

Standard

519.000 AMD
(49.000 AMD կանխավճար + 94.000 AMD / ամիսը)

  • Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • Համակարգիչ` տեղում աշխատելու համար
  • Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն
  • BSMI դիպլոմ (3 մակարդակի` կախված գնահատականից)
  • Թեյ/խորտիկներ
  • Հավաստագրված PowerPoint դասընթաց` ավտոմատ ստուգման համակարգով
  • Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողներին փորձաշրջանի հնարավորություն
  • Խմբային ռազմավարության ստեղծման համար մենթորություն
Ընտրել

Professional

564.000 AMD

(94.000 AMD կանխավճար + 94.000 AMD / ամիսը)

  • - Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • - Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • - Համակարգիչ` տեղում աշխատելու համար
  • - Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
  • - Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • - ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն
  • - BSMI դիպլոմ 
  • - Թեյ/խորտիկներ
  • - Հավաստագրված PowerPoint դասընթաց անհատական ստուգմամբ և գնահատմամբ 
  • - Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողների համար փորձաշրջանի հնարավորություն
  • - Խմբային կամ անհատական ռազմավարության ստեղծման համար մենթորություն
Ընտրել

Double click to change this paragraph text. This is not a Lorem Ipsum text, but we still want to keep it long, blah-blah-blah, is it long yet? Oh it's enough, double click to edit :)

Gold

591.000 AMD

(92.000 AMD կանխավճար + 99.800 AMD / ամիսը) 

  • Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • Համակարգիչ` տեղում աշխատելու համար
  • Դասախոսությունների տեսագրություններ և տպագրական նյութեր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն
  • Որոշ դասերին օֆլայն մասնակցելու հնարավորություն
  • BSMI դիպլոմ
  • Թեյ/խորտիկներ
  •  Հավաստագրված PowerPoint դասընթաց` անհատական ստուգմամբ և գնահատմամբ
  • Բարձր գնահատականի դեպքում մշտական աշխատանք չունեցող ուսանողների համար փորձաշրջանի հնարավորություն
  • Խմբային կամ անհատական ռազմավարության ստեղծման համար մենթորություն
Ընտրել

Կարծիքներ

Աննա Մարության

Բրենդ մենեջեր, ով դասընթացին մասնակցելուց առաջ արդեն ուներ որոշակի փորձ և գիտելիքներ:

Նունե Ասատրյան

Բրենդի սեփականատեր, ով դասընթացին մասնակցել է իր բինեսն առաջխաղացնելու նպատակով:

Լիաննա Կիրակոսյան

Բրենդ մենեջեր, ով դասընթացին մասնակցելուց առաջ մարքեթինգի ոլորտում ուներ տարիների մեծ փորձ:

  • Anahit Asaturyan, PR & Marketing Director at VAK Group

    «Global Marketing in 4 months»

    Մասնակցել եմ Գլոբալ Մարքեթինգի դասընթացին և անչափ շնորհակալ եմ BSMI դպրոցին նման հետաքրքիր ու բովանդակալից դասընթաց կազմակերպելու համար։ Հատուկ շնորհակալություն դասախոսական կազմին, ամեն ինչ բարձր մակարդակով է արված: Դասընթացի արդյունքում ստացա այնքան օգտակար գիտելիքներ, որ երբեմն ինձ թվում էր՝ դասընթացը կազմված է հատուկ ինձ համար։ Այս ընթացքում սովորեցի ճիշտ հասկանալ գործակալությունների աշխատանքը 🙈😊

  • Anna Marutyan, Brand Manager at Andaco

    «Global Marketing in 4 months»

    Было трудно притять окончательное решение идти на курсы маркетинга в BSMI,  так как негативного опыта на всяких курсах по маркетингу у меня было достаточно! И заплатить немалую сумму для нашего рынка в очередной раз бессмыслено не хотелось! По совету сестры, которая прошлым летом прошла курс интенивного маркетинга, я все таки решилась! И не прогадала!!! Курс реально очеень интерестый и что самое главное включает в себя все современные навыки, которые нужны маркетологу. Очень важно что у всех преподователей большой опыт в сфере маркетинга и они уверенно отвечают на все вопросы. Так же очень эффективно, что все занятия записаны и мы можем их пересмотреть время от времени. Единственный для меня минус это то, что у нас немного мало практических заданий, которые более укрепят полученные знания.  

    А в основном ни капельки не жалею что решилась на этот шаг, особенно в эти трудные времена.

     

  • Anush Petrosyan, Founder of "Young and Wild Jewelry"

    «Global Marketing in 4 months»

    As a business owner I started the course to be well aware of the strategies that are beneficial for the brand. Even skipping the fact of the well-educated and willing tutors, friendly and homey atmosphere created by these amazing people, I managed to obtain such amount of useful and vital knowledge about the topic, that I immediately started using and adapting it to my own example, and I dare say that the results were momentary. 

    To my mind, this course is amazing for people who have their own business or/and are heads of companies.

  • Narine Karapetyan, Head of Marketing at Global Credit

    Լինելով մարքեթինգի ղեկավար արդեն 6 և ավել տարի՝ պետք է նշեմ, որ սա այն ոլորտն է, որտեղ ամենահաճախն են կատարվում փոփոխությունները և պետք է անդադար սովորես, ավելացնես գիտելիքներդ ու համընթաց շարժվես: BSMI-ը հենց այն դպրոցն է, որտեղ կարող ես արագ, պարզ և ուղիղ ստանալ քո բոլոր հարցերի պատասխանները:

  • Nune Asatryan, Founder of "NOON wooden land"

    «Global Marketing in 4 months»

    Ուսումնասիրում եմ մարքեթինգը եւ SMM- ը վաղուց ՝ կարդում գրքեր, մասնակցում դասընթացների: Բայց BSMI տարբերվում է ամեն ինչով, թե պրոֆեսիոնալ թիմով, թե աշխատելու ոճով։ Ուրախ եմ, որ մասնակցեցի դասընթացին, ստացա շատ մեծ գիտելիքներ, ծանոթացա Աննա-Մարիի հետ, ով օգնում է մեզ ամեն հարցով։ Շնորհակալ եմ ձեր թիմին ձեր նվիրված աշխատանքի համար։

  • Lianna Kirakosyan, Brand Manager at Andaco

    «Global Marketing in 4 months»

    Ես մասնակցել եմ Գլոբալ Մարքեթինգ դասընթացին և կարող եմ ասել, որ հիանալի հնարավորություն է նրանց համար,ովքեր կարճ ժամանակահատվածում ուզում են ստանալ մարքեթինգի գիտելիքներ։ Ինքս, հանդիսանալով BSMI դպրոցի սան, միանշանակ խորհուրդ կտամ այս ոլորտում միշտ նորարարություններ փնտրող մարդկանց միանալ ինտենսիվ դասընթացներին:

  • Armine Hakobyan, Auditor at Counsil of Public TV & RC of RA

    «Global Marketing in 4 months»

    BSMI-ը միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում, որը ընձեռում է սեղմ ժամկետներում ահռելի քանակությամբ արժեքավոր եւ իսկապես պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն:

     

  • Ani Ter-Grigoryan, Business Owner

    «Global Marketing in 4 months»

    Գլոբալ Մարքեթինգ 4 ամսում դասընթացին եկել եմ մասնակցելու զրոյից, պարզապես ավելի տեղեկացված լինելու բիզնեսի թեմայից, ինչը թույլ կտար ավելի ճիշտ վերահսկել աշխատակիցների աշխատանքը: Սակայն, ի զարմանս ինձ, սովորեցի շատ ավելին, քան սպասում էի, եւ տեղեկությունն այնքան շատ էր և այնքան հմտացա, որ նույնիսկ որոշեցի շատ հարցերով ինքս զբաղվել: Եվ եթե նույնիսկ չհասցնեմ ամբողջ պլանավորածս ինքնուրույն իրագործել, միանշանակ մասնագետ կընտրեմ միայն այս դպրոցի շրջանավարտների ցանկից: Միշտ վերադառնալու եմ նոր դասընթացներին: Շնորհակալ եմ Աննա-Մարիին ամեն հարցով օգնելու համար, անկախ նրանից, դասընթացը դեռ շարունակվում է, թե արդեն ավարտվել է:

  • Tatev Kevnakszyan, Blogger & Presenter/host

    «Global Marketing in 4 months», 1st Module

    Միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ։ Հայտնվե՞լ ես հայկական շուկայում ու չգիտես որտեղի՞ց սկսել։ Այս դպրոցը քեզ կտա արդի գիտելիքներ ու հստակ ուղեցույց։ Հիացմունքս թաքցնել չէի կարող։Շնորհակալ եմ իմ գիտելիքների պաշարի համար։

  • Syuzanna Khachatryan

    «Global Marketing in 4 months»

    Մասնակցել եմ «Գլոբալ Մարկետինգ 4 ամսում» դասընթացին և վստահաբար կարող եմ ասել, որ  դպրոցը միակն է Հայաստանում, որը հիանալի հնարավորություն է ընձեռում առանց երկրից դուրս գալու և կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել խորքային գիտելիքներ ու հմտություններ՝ հաճելի և դրական միջավայրում։

     

  • Arpi Petrosyan, Designer & Learning Coach at Tumo Center

    «Global Marketing in 4 months»

    Its a priceless experience to be taught by such highly qualified people💛

  • Meri Ghazaryan

    «Global Marketing in 4 months»

    Well educated and experienced lecturers, interactive teaching methods, up to date information, great library, and plus friendly atmosphere: this is what BSMI means to me! 👩‍🎓📚🌐

Ունե՞ք հարցեր

Կարծում ենք, որ ձեզ կարող են օգնել այս էջում ներկայացված մեր պատասխանները: Եթե չգտաք անհրաժեշտ ինֆորմացիան, կապ հաստատեք մեզ հետ:

Գրանցվելու կամ հիմնադրի հետ անհատական կոնսուլտացիա անցնելու համար թողե՛ք Ձեր կոնտակտային տվյալները:

Գրանցումը հաստատվում է կախնավճար թողնելուց հետո։

BSMI
  • Մեր թիմը
  • Մեր մասին
  • Դասընթացներ
  • FAQ
  • Կոնֆերանս դահլիճ
  • Հետադարձ կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Սայաթ-Նովա 19/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կուղարկենք Ձեզ դասընթացի ծրագիրը:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել