• Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Դասընթացներ
    • Գրադարան
    • Կոնֆերանս դահլիճ
  • Բլոգ
  • FAQ
  • Հետադարձ կապ
BSMI
  • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս դահլիճ
  • FAQ
  • Հետադարձ կապ
Ի՞նչ դասընթացներ ունեք

Մեր դպրոցն ունի հիմնական դասընթաց "Գլոբալ մարքեթինգ 5 ամսում" և այլ դասընթացներ տարբեր թեմաներով:
Որպեսզի կարողանաք ընտրել Ձեզ առավել համապատասխան դասընթացը, ցանկալի է կապ հաստատել մեզ հետ, և մենք կօգնենք օգտակար խորհուրդներով:

Ի՞նչ է պետք ձեզ մոտ սովորելու համար

BSMI-ում կարող են սովորել 18 տարեկան լրացած անձնիք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ ներկա պահին հանդիսանում են որևէ բուհի ուսանող (անկախ մասնագիտացումից): Մյուս պարտադիր պահանջները կախված են կոնկրետ դասընթացի ընտրությունից:

Ինչպե՞ս է տեղի ունենում ընդունելությունը

Կարճաժամկետ դասընթացների համար ընդունելություն սահմանված չէ, իսկ "Գլոբալ մարքեթինգ 5 ամսում" դասընթացի ընդունելությունը անց է կացվում հարցազրույցով` դպրոցի հիմնադրի հետ: Հարցազրույցի նպատակն է հասկանալ՝ որքանով են համապատասխանում դիմորդի նպատակները և դասընթացի ծրագիրը:

Կարո՞ղ են արդյոք սկսնակները սովորել ձեզ մոտ

Մեր դասընթացները մշակված են այնպես, որ թ՛ե սկսնակները, թ՛ե պրոֆեսիոնալ մասնագետները կարող են միաժամանակ մասնակցել միևնույն դասընթացին:

Վճարման ի՞նչ տարբերակներ կան

Վճարումները հնարավոր են օնլայն (կայքում քարտով կամ iDram), տեղում, easypay տերմինալով, դպրոցի հաշվին փոխանցման, ինչպես նաև ֆիրմային հաշիվ ներկայացնելու միջոցով: Բոլոր դասընթացների վճարումները կարելի է կատարել մաս-մաս:

Ինչպե՞ս է իրականացվում երկարաժամկետ վճարման տարբերակը, միջնորդու՞մ են արդյոք բանկերը

Առանց բանկերի միջնորդության դուք կարող եք պայմանագիր կնքել դպրոցի հետ և ձևակերպել դասընթացի երկարաժամկետ վճարում (ապառիկի նման):

Ինչո՞վ է պայմանավորված երկարաժամկետ դասընթացի արժեքը

Դասընթացը ներառում է`

 

Եվրասիայի ԹՈՓ 7-րդ համալսարանի` Մարքեթինգի և հաղորդակցությունների ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ստվար հատված (ԹՈՓ 1 ծրագիրը Ռուսատանում)

իրական արժեքը` 2.300.000 դրամ/ տարեկան

2. Ռուսական Առաջին Մեդիա դպրոցի (1st Media School) մեկամյա ծրագրի հիմնական մասը, որի միջոցով պատրաստվում են կադրեր աշխարհի ԹՈՓ 10 ընկերությունների համար

իրական արժեքը` 950.000 դրամ

3. Ավելի քան 15 ուղղություններով թրեյնինգներ (SMM, SEO, Website Building, Research և այլն), որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը ՀՀ-ում կազմում է մոտ 90.000 դրամ

Իրական արժեքը` ավելի քան 900.000 դրամ

4. Արտասահմանյան առաջատար դիզայներական ստուդիայի` PowerPoint ծրագրով մարքեթինգային պրեզենտացիաների պատրաստման դասընթացը

Իրական արժեքը` 180.000 դրամ

BSMI-ն այս ամենը տրամադրում է հայերեն` ընդամենը 564.000 դրամով, ադապտացված ՀՀ շուկայի համար, վերացնելով նաև այլ երկիր ուսման նպատակով մեկնելու և ավելորդ ծախսերի անհրաժեշտությունը: Դպրոցն առաջարկում է անվճար ինթերնշիփեր, մշտական ​​կապ և խորհրդատվություն ծրագրի հեղինակների կողմից` նույնիսկ դասընթացների ավարտից հետո։

Ինչո՞վ է դպրոցը տարբերվում թրեյնինգային կենտրոններից

Մեր առավելությունների մասին կարող եք կարդալ կայքի` "Մեր մասին" էջում:

Հանդիսանու՞մ է արդյոք BSMI-ը պետական ԲՈՒՀ

BSMI-ը հանդիսանում է միջազգային ISO սերտիֆիկատով մասնավոր կրթական հաստատություն և չի փոխարինում ԲՈՒՀ-ի կրթությունը:

Ստանու՞մ են արդյոք մասնակիցները դիպլոմ քննությունը չհանձնելու դեպքում

Մինչև 3 անգամ հնարավոր է փորձել անցնել քննությունը՝ հավաքելով 0-35 միավոր: Եթե նույնիսկ այդ ընթացքում չի ստացվում հանձնել, ապա մասնակիցները ստանում են հավաստագիր` դասընթացին ներկայության մասին:

Վերադարձվու՞մ է արդյոք երկարաժամկետ դասընթացի գումարը դասընթացին չհաճախելու դեպքում

Պահվում է արդեն իսկ հաճախած դասերի գումարը՝ ըստ պայմանագրում նշված ժամկետի, ինչպես նաև PowerPoint դասընթացի գումարը, իսկ հաջորդ վճարումները չեղարկվում են:

Արդեն իսկ վճարած գումարը չի վերադարձվում:

Ի՞նչ է նշանակում դիպլոմների և հավաստագրերի gold, silver և bronze դասակարգումը, և ինչի՞ց է կախված, թե որ մասնակցին որը կշնորհվի

1. Այն մասնակիցները, ովքեր հաճախում են ընդամենը մեկ կամ մի քանի թեմաների (մինչև 20 ժամ), ստանում են BSMI bronze հավաստագիր: Դա հավաստագրի ամենացածր աստիճանն է:

2. Այն մասնակիցները, ովքեր հաճախում են դասընթացի որևէ ամբողջական փուլի, ստանում են BSMI silver հավաստագիր, որը հանդիսանում է երկրորդ աստիճանը:

3. Այն մասնակիցները, ովքեր հաճախում են դասընթացին ամբողջությամբ, ստանում են BSMI դիպլոմ, որն իր հերթին ունի 3 աստիճան.

  • Bronze - տրվում է օնլայն թեստավորման (ավարտական քննություն) ժամանակ ցածր և միջին միավորներ հավաքած մասնակիցներին (35-64):
  • Silver - տրվում է օնլայն թեստավորման ժամանակ միջինից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին (65-84):
  • Gold - տրվում է օնլայն թեստավորման ժամանակ գերազանց միավորներ հավաքած մասնակիցներին (85-100):

 

Խմբային աշխատանքի շրջանակներում Մեդիա ռազմավարություն մշակած մասնակիցներին տրվում է նաև 1st Media School հավաստագիր:

Կա՞ն արդյոք երեխաներին խնամելու տարբերակներ դասի ընթացքում

Դպրոցի կողքին գործում է Բալու մանկական զարգացման կենտրոնը, որտեղ կարող են խնամել 1 տարեկանից բարձր երեխաներին:

FAQ

Ունեք այլ հարցե՞ր։ Դիմեք մեզ :)
BSMI
  • Մեր թիմը
  • Մեր մասին
  • Դասընթացներ
  • FAQ
  • Կոնֆերանս դահլիճ
  • Հետադարձ կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Սայաթ-Նովա 19/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կուղարկենք Ձեզ դասընթացի ծրագիրը:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել