ABOUT HILARY
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
BLOG
Մարքեթինգ
Մարքեթինգ
HR
Մեր Նպատակը
Ծրագրի նպատակն է կարճ ժամանակում պատրաստել մարքեթինգի մասնագետներ, որոնք լսելով բրենդի կամ ապրանքի առջև ծառացած խնդիրները՝ կառաջարկեն բազմաբովանդակ հաղորդակցական գործիքակազմ ունեցող գրագետ ռազմավարական լուծում: Բացի ռազմավարական մոտեցումից նրանք նաև ունակ կլինեն ինքնուրույն իրագործել գովազդային ողջ մարտավարությունը, վերահսկել յուրաքանչյուր ալիքի արդյունավետությունը միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդներով` առանց հավելյալ մասնագետներ ներգրավելու:

Մեր Մեթոդները
Ծրագիրն իրականացվում է ակտիվ ուսուցման միջոցով (learning by doing)՝ ներառելով ինտենսիվ դասընթացներ և պրակտիկա հայկական խոշոր ընկերություններում: Այդ ընթացքում մասնակիցները հարստացնում են իրենց գիտելիքներն ու հմտություններն ինտերակտիվ դասախոսությունների և վարժությունների միջոցով:
Մասնակիցների որակավորումը թույլ է տալիս գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների աշխատաշուկաներում` օնլայն և օֆլայն հարթակներում, քանի որ ծրագրում ընդգրկված են միջազգային խոշոր ընկերությունների փորձը և համապատասխան մեթոդաբանությունը:
Այսպիսով, BSMI-ի միջոցով մասնագետները ստանում են մարքեթինգի ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ առանց երկրից դուրս գալու: Ծրագիրը թույլ է տալիս վերացնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև խզված կապը:
Սա ուղղակի մարքեթինգի դասընթաց չէ, այլ հմտությունների ձեռքբերման ծրագիր՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
Ո՞ւմ համար է
- Ունես տեսական գիտելիքներ, բայց չունես փորձ. Յուրաքանչյուր դասի ընթացքում ուսանողները կստանան նոր հմտություն իրական գործնական օրինակների հիման վրա, ինչպես նաև կանցնեն ինթերնշիփեր տարբեր ոլորտներում, ՀՀ լավագույն ընկերություններում։
- Աշխատում ես նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ` SMM, SEO), և ընդհանուր մարքեթինգի մասին թերի պատկերացումներ ունես Ուսանողները կստանան համակարգված պատկերացում նրա մասին, թե մարքեթինգի որ ճյուղը ինչ տեղ է զբաղեցնում ընդհանուր մարքեթինգի ոլորտում։
- Ցանկանում ես ձեռք բերել կապ փորձագետների հետ, որոնք նույնիսկ դասընթացի ավարտից հետո պատրաստ են մշտապես օգնել խորհուրդներով Եթե նույնիսկ ուսանողը որևէ հատված չհասցնի բավականին լավ ուսումնասիրել դասընթացի ընթացքում և հետագայում բախվի խնդիրների աշխատանքում, մեր մասնագետները մշտապես կօգնեն ուսանողներին գտնել այդ խնդիրների լուծումը։
- Ցանկանում ես ձեռք բերել կապ փորձագետների հետ, որոնք նույնիսկ դասընթացի ավարտից հետո պատրաստ են մշտապես օգնել խորհուրդներով Եթե նույնիսկ ուսանողը որևէ հատված չհասցնի բավականին լավ ուսումնասիրել դասընթացի ընթացքում և հետագայում բախվի խնդիրների աշխատանքում, մեր մասնագետները մշտապես կօգնեն ուսանողներին գտնել այդ խնդիրների լուծումը։
4 ամսվա ընթացքում ուսանողները ինքնուրույն կիրականացնեն այն բոլոր աշխատանքները, ինչը պահանջվում է մարքեթոլոգներից: Դա կօգնի ուսանողներին ճիշտ վերահսկել և գնահատել իրենց աշխատանքը:
Ծրագրի հեղինակներ
ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվայում Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոցի (НИУ ВШЭ)` Մենեջմենթի ֆակուլտետի մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի հրավիրյալ դասախոս, մի շարք գիտական հոդվածների հեղինակ, միջազգային գովազդային փառատոնների ժյուրի
Նախկինում` Մոսկվայում ADV Group գործակալության` Senior Media Planner Unilever ընկերության թիմում (մեդիա պլանավորման ավագ մասնագետ)
Միջազգային ընկերությունների և բրենդերի հետ համագործակցության փորձ` Bayer, Unilever, Lush, Ecolat, Magic Gold, Legrand, Telo's Beauty (BBDO, Biplane գործակալություններում)
ԵՊՀ, NIMA-A, HSE, 1st Media School շրջանավարտ
Գովազդի ոլորտում փորձը՝ 7 տարի
ՆԱՏԱԼՅԱ ԻՎԱՆՈՎՍԿԱՅԱ
Ռուսական Total View առաջատար գովազդային ընկերության ստրատեգիական պլանավորման խմբի ղեկավար
Նախկինում աշխատել է Ռուսաստանի TOP 5` Dentsu-Smart, PHD (BBDO Group), Zenith Optimedia գործակալություններում
Ընկերությունների հետ համագործակցության փորձ՝ L'Oreal, Beeline, Bayer, TEVA, Sony և այլն
Գովազդի ոլորտում փորձը՝ 11 տարի