BSMI Digital Projects & Partnership Lead Անահիտ Մարկոսյանի հետ ունեցանք վեբինար, որի ընթացքում սովորեցինք, թե ինչպես է պետք ճիշտ ընտրել բլոգերների/ինֆլուենսերների մեր գովազդային արշավների համար և ապահովել արդյունավետ համագործակցություն վերջիններիս հետ։
Սովորեցինք բլոգերների լսարանին վերլուծելու եղանակները, նրա հաշվի վիճակագրությանը հասանելիություն ստանալու կանոնները, ծանոթացանք աշխատանքի կազմակերպման էթիկային և միջազգային շուկայում առկա թրենդներին։
Վեբինարի ավարտին բոլոր մասնակիցները որպես բոնուս ստացան մեր փորձառու մասնագետների կողմից կազմված checklist բլոգերների հետ գրագետ աշխատելու համար։
Վեբինարի տեսագրությունը՝ ստորև․