• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ
Լավագույն արշավները՝ նվիրված կանանց

Լավագույն արշավները՝ նվիրված կանանց

Ամեն տարի` մարտի 8-ին, բրենդները բաց չեն թողնում առիթը ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելու կանանց իրավունքներին պաշտպանմանը՝ ստեղծելով դրա կարևորությունն ընդգծող գովազդային արշավներ, որոնցից լավագույններին անդրադարձել ենք այս հոդվածում:

 

2019թ.-ին Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ Calvin Klein-ը սկսեց գովազդային արշավ, որն առավելապես ուղղորդված էր ասիական շուկային և կենտրոնացած գենդերային ավանդական նորմերի բարելավման ու զարգացման վրա: 

 

Արշավի կենտրոնում ասիացի այն կանայք են, ովքեր համարձակ կերպով ներկայացնում են իրենց գենդերային ինքնության հանդիպած խոչընդոտները՝ մենախոսության տեսքով ընդգծելով անձի ինքնաբացահայտման կարևորությունը՝ ի հակադրումն հասարակության ճնշման և ստեղծած խոչընդոտների:

 

                                     

 

 

                                     

Ինչպես նշվում է հոլովակում՝ More room. More stories. More voices.

 

Isobar-ը Digital Agency է, ով զբաղվում է Reebok India-ի թվային մարքեթինգով: Կանանց միջազգային օրը գործակալությունը մի պրովոկացիոն ակցիա էր կազմակերպել՝ #BruisesCanBeGood, որն ուղեկցվում էր սոցիալական էքսպերիմենտով: 

 

Հետազոտությունների համաձայն՝ Հնդկաստանում 15 տարեկանից սկսած ամեն 3-րդ կին ընտանեկան բռնության է ենթարկվում: #BruisesCanBeGood արշավը մեկ անգամ ևս հաստատեց ինքնապաշտպանական կրթության անհրաժեշտությունը: 

 

Էքսպերիմենտի էությունը հետևյալն է. լսարանի առջև նստած է կապտուկներով երիտասարդ աղջիկ, ով բոլոր ներկաների մոտ խղճահարություն և կարեկցանք է առաջացնում: Բոլորը նրան ընտանեկան բռնության զոհ են համարում, մինչև որ վերջինս ցույց է տալիս՝ իրականում ով է: 

 

Ուստի ինչպես արշավն է փաստում, կապտուկները կարող են գեղեցիկ լինել. դրանք ուժի, այլ ոչ թե թուլության ապացույցն են։  Յուրաքանչյուր կին կարող է և պետք է լինի ուժեղ, ինքնավստահ և պաշտպանի իրեն ու իր իրավունքները:

 

                                     

 

Հաջորդ արշավը, որն արժանի է ձեր ուշադրությանը, իրականացվել է Women’s Aid-ի կողմից և ներգրավել ավելի քան 326 միլիոն մարդու: 

 

Արշավն իրականացվել է արտաքին գովազդային պաստառների և տեսախցիկների կիրառմամբ: Հասարակական վայրերում տեղադրված պաստառների վրա պատկերված էին կապտուկներով կանայք, և գրված էր «Նայի՛ր ինձ»: Պաստառներն ինտերակտիվ էին. երբ անցորդներն արհամարում էին դրանք, ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում, իսկ երբ կանգ էին առնում և նայում պատկերված կանանց, վերջիններիս դեմքերի կապտուկներն ու վնասվածքներն աստիճանաբար անցնում էին՝ ստանալով միանգամայն առողջ տեսք: 

 

Արշավի մեսիջը պարզ է. աչք չփակել ընտանեկան բռնության վրա. եթե կարող ես տեսնել, կարող ես նաև փոխել իրավիճակը և կյանքը դարձնել ավելի գեղեցիկ:

 

                                     

Ուշագրավ է նաև Barbie-ի 2018թ.-ի արշավը, որը հիմնված է հստակ հետազոտության վրա. 5 տարեկանից սկսած՝ շատ աղջիկներ սկսում են իրենց մեջ ձևավորել կաղապարված մի համոզմունք այն մասին, որ իրենք այնքան խելացի և ընդունակ չեն, որքան տղաները: The Dream Gap Project-ի շրջանակներում ընկերությունը փորձում է կոտրել այդ կարծրատիպը և վստահեցնել, որ յուրաքանչյուր ոք կարող է դառնալ իր երազած անհատականությունը՝ անկախ սեռից: 

 

                                     

 

Դե իսկ ամփոփելով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր կանանց, ովքեր իրենց գործունեությամբ և գոյությամբ դարձնում են աշխարհն ավելի գեղեցիկ:

 

27.02.2022

Load More

BACK TO NEWS

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.