Օրերս BSMI-ում հյուրընկալել էինք միջազգային շուկայի թոփ-մենեջերների Adconsult ընկերությունից, ովքեր կիսվեցին իրենց փորձով, և շատ պրոդուկտիվ քննարկում ունեցանք։ Օրվա թեման գինին էր՝ #YereWineDays-ին ընդառաջ։
Հանդիպման ներկաները, բաժանվելով խմբերի, մասնակցեցին workshop-ի՝ «Ռազմավարություն 30 րոպեում» թեմայով, և ներկայացրին իրենց գաղափարները ոլորտում բրենդների առաջխաղացման նորարարական լուծումների վերաբերյալ։
Թիմերից յուրաքանչյուրն աչքի ընկավ իր առջև դրված խնդրի լուծման կրեատիվությամբ և յուրօրինակությամբ։ Իսկ հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր և վայելեցին հայկական գինին։
Առաջիկայում նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն և հասանելի նաև մեր ուսանողների համար՝ տալով նրանց միջազգային շուկայում ևս փորձ ձեռք բերելու իրական հնարավորություններ։
Դե իսկ օրվա ամենահետաքրքիր կադրերը ներկայացված են ստորև․