• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ
Ինչպե՞ս ընտրել SMM դասընթաց

Ինչպե՞ս ընտրել SMM դասընթաց

Social Media Marketing-ի ոլորտը մասնագետների պահանջարկի առումով գերմրցակցային է ողջ աշխարհում. oգտատերերը սիրում են սոցիալական ցանցերը և դրանց ընձեռած հնարավորությունները, դե իսկ մարքեթոլոգների համար սոցիալական մեդիան աշխատանքային գործիքակազմի ամենակարևոր մասն է՝ հասանելի, չափելի և դիվերսիֆիկացված։

 

Ի տարբերություն մեծ երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՌԴ-ը և այլն՝ ՀՀ-ում այս ոլորտում խիստ մասնագիտացում առկա չէ, այսինքն՝ այն, ինչ այլ երկրներում իրականացնում է մի ամբողջ խումբ՝ copywriting, դիզայն, պլանավորում, կախատեսում և վերլուծություն, գովազդների տեղադրում և այլն, ՀՀ-ում իրականացվում է մեկ անձի կողմից:

 

Հենց վերը նշված պատճառով էլ անչափ կարևոր է կարողանալ ճիշտ կատարել դասընթացի ընտրությունը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ կլորիկ գումար վճարելուց և դասընթացն ավարտելուց հետո անգամ մասնակիցները չգիտեն՝ ինչպես աշխատել, ինչից սկսել, որտեղ գտնել իրենց գործատուներին։

 

Ինչի՞ն է պետք հատկապես ուշադրություն դարձնել SMM դասընթաց ընտրելիս

 

Ո՞վ է դասավանդելու․ անկախ նրանից, թե որտեղ կամ ինչ հեղինակավոր հաստատության, կազմակերպության կողմից է կազմակերպվում դասընթացը, ուշադրություն դարձրե՛ք, թե տվյալ դասախոսը ինչ աշխատանքային փորձ ունի դասավանդվող ոլորտում` որ ընկերություններում կամ նախագծերում որպես ինչ մասնագետ է աշխատել, քանի տարվա աշխատանքային փորձ ունի, որտեղ է սերտիֆիկացվել։ Եթե անգամ այս ամենը բացակայում է կայքում կամ դասընթացի նկարագրությունում, կարող եք պարզապես հարցում ուղարկել:

 

smm

 

Դասընթացի բնույթը

 

Սիրողակա՞ն բնույթի է, թե՞՝ մասնագիտական, այսինքն՝ պարզապես որպես ազատ ունկնդիր լսելու եք տեսական հատված և վե՞րջ, թե՞ որպես պատրաստի մասնագետ դուրս եք գալու աշխատաշուկա:

 

Դասացուցակ/Agenda

 

Կարևոր է նախապես ուսումնասիրել, թե ամեն դասին ինչ թեմաներ են քննարկվելու, հասկանալ, որ ամեն թեմայի տևողությունը չի կարող կազմել մեկ դաս․ դա չափազանց մակերեսային է լավ արդյունք ունենալու համար:


Այլ խոսնակներ

 

Կարևոր է հասկանալ՝ արդյոք այլ խոսնակներ լինելու են դասընթացի շրջանակներում, թե՝ ոչ, քանի որ SMM-ը մի շարք մասնագիտությունների համակցություն է, և ցանկալի է, որ ամեն թեմայի վերաբերյալ խոսի այդ ուղղությամբ առավելագույնս մասնագիացած անհատ․ մեկ դասընթացավարը կարող է ուղղորդել, սակայն ոչ դասավանդել յուրաքանչյուր թեմա խորապես:


Հմտությունների ցանկ

 

Ըստ միջազգային պրակտիկայի՝ դասընթացին ուղեկցում է հմտությունների ցանկ, որը երաշխավորվում է ձեռք բերել դասընթացի ավարտից հետո: Պետք է համադրեք դասընթացի տևողությունը, հմտությունների ցանկը և իրատեսությունը :)

 

Social media marketing


Տևողություն

 

Սոցիալական մեդիան հմտությունների ամբողջություն է՝ հիմնված փորձի և վերլուծության վրա, ուստի շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել դասընթացի տևողությանը, քանի որ բացի տեսական մասից պարտադիր է ունենալ նաև պրակտիկ մաս` դասախոսի հետադարձ կապով: Մարքեթինգային դասընթացների հիմնական բացթողումն այստեղ է․ շատ հաճախ նյութը կարծես լավն է, սակայն ուսանողը դուրս է գալիս լիովին անպատրաստ:


Վերոնշյալ բոլոր կետերով կարելի է առաջնորդվել ոչ միայն SMM-ի, այլև այլ կուրսեր ընտրելիս: Սակայն հստակ պետք է գիտակցել, որ անհնար է ձեռք բերել նոր մասնագիտություն 3, 5  կամ 30-օրյա դասընթացի շնորհիվ` հաշվի առնելով ՀՀ-ում գործատուների պահանջները տվյալ հաստիքի համար:

29.04.2021

Load More

BACK TO NEWS

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.