• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ
Տարբերվող լոգո ստեղծելու ուղեցույց

Տարբերվող լոգո ստեղծելու ուղեցույց

Լոգոն իսկապես շատ կարևոր տարր է ցանկացած բիզնեսում: Այն ներառելու եք սոցիալական ցանցերի գրառումներում, պրեզենտացիաներում, մարքեթինգային նյութերում, բիզնես-քարտերում… ուստի Ձեր լոգոն պետք է կարողանա ցույց տալ, թե ով եք Դուք և ինչ եք անում, ինչու և ինչպես եք անում. փոքրիկ գրաֆիկական պատկերի համար բավականին ծանրաբեռնված աշխատանք է, այնպես չէ՞:

 

Պետք չէ անհանգստանալ, մենք հավաքել ենք լոգո պատրաստելու հիմնական կանոններն ու խորհուրդները, որոնք հաստատ կօգնեն Ձեզ ստեղծել իսկապես տարբերվող և գրավիչ լոգո:

Իսկապես լավ լոգոն պետք է՝

  • Լինի աչքի ընկնող,
  • Լինի չհնացող,
  • Լինի հիշարժան,
  • Լավ տեսք ունենա և՛ մեծ, և՛ փոքր չափերով,
  • Արտահայտի ձեր բրենդի էությունը, հուզականությունը (brand vibe):

 

Իսկ ի՞նչ է բրենդի էությունը, և ինչպե՞ս գտնել այն.

Դա այն է, թե Ի՞ՆՉ եք ուզում, որ Ձեր բրենդը ստիպի մարդկանց զգալ: Գուցե լսած լինեք նաև բրենդի անհատականություն (brand personality) արտահայտությունը: Այն պետք է լինի միասնական՝ ներառելով Ձեր լոգոն, կոնտենտը, և պետք է հստակ կերպով շարադրված լինի բրենդի ուղեցույցներում:

Երբ բացահայտում և հստակ շարադրում եք Ձեր բրենդի էությունը, լոգո ստեղծելու պրոցեսը 100 անգամ հեշտանում է* (*գիտականորեն ապացուցված չէ :) ): Հենց հիմա դրան 5 րոպե ժամանակ հատկացրե՛ք՝ գրելով 3-4 բառ, որոնք կբնութագրեն այն զգացողությունները, որ ցանկանում եք՝ Ձեր բրենդը հաղորդի մարդկանց:

logos

Դե իսկ այժմ արդեն կարող ենք անցնել հենց լոգոյի պատրաստման կանոններին:

Ճիշտ ենք համարում սկսել լոգո ստեղծելու ''պետք չէ''-ներից, որոնցից ամենագլխավորներն են՝

  • Պետք չէ տրվել ոլորտի կաղապարներին. եթե ատամնաբույժ եք, ուրեմն Ձեր լոգոն ՊԱՐՏԱԴԻՐ պետք է իր մեջ ատա՞մ պարունակի. իհարկե ո՛չ: Ընդհակառակը, պետք է խուսափել ընդհանուր, շաբլոն լոգոներից: Երբևէ եղե՞լ է, որ որևէ բրենդի լոգո տեսնեք և կարծեք, թե նախկինում տեսել եք, բայց այլ բրենդի շրջանակներում: Դա հենց այդ ընդհանուր լոգոն է եղել. անշունչ գրաֆիկա, որը ոչինչ չի տալիս իր բրենդին:
  • Պետք չէ չափից շատ բարդացնել ամեն ինչ․ պարզությունն է հիշարժան և տպելու ենթակա լոգո ստեղծելու բանալին։
  • Պետք չէ փորձել չափից շատ թրենդային լինել․ թրենդները հոյակապ են, բայց հավատացե՛ք՝ Ձեր լոգոն պետք է այդ թրենդներից ավելի երկար կյանք ունենա։
  • Մի՛ վճարեք ցածրորակ լոգոյի դիմաց՝ մի քանի դոլար խնայելու համար․ լոգոն չէ Ձեր բիզնեսի խնայելու տեղը և հաստատ կվերադարձնի իր վրա կատարված ներդրումները։

 

Դե, իսկ հիմա խոսենք կոնկրետ օրինակներով․

 

1. Թո՛ւյլ տվեք Ձեր լոգոյին շնչել

Երբեմն լոգոն ավելի գեղեցիկ է, երբ շրջապատված է գեղեցիկ շրջանակով։ Եթե որոշել եք գնալ այդ ուղղությամբ, ապա հաշվի՛ առեք, որ անհրաժեշտ է տարածքներ պահպանել լոգոյի և նրա սահմանագծերի միջև։

logo

2. Հավասարակշռե՛ք Ձեր tagline-ը

Միշտ խորհուրդ է տրվում tagline-ը բրենդի անվանումից ավելի կարճ պահել՝ օգտագործելով առավելագույնը 25-30 նիշ։ Ուստի եթե Ձեր բրենդի անվան համար հաստ տառատեսակ եք նախատեսել օգտագործել, ապա tagline-ի համար ընտրե՛ք ավելի բազայինը։

 լօգօ3. Օգտագործե՛ք հասկանալի ձեռագիր տառատեսակներ

Ձեռագիր տառատեսակներն իսկապես շատ գեղեցիկ և էլեգանտ տեսք ունեն, սակայն դրանք պետք է նախ համապատասխանեն Ձեր բրենդի ոճին և հետո՝ լինեն հասկանալի և ընթեռնելի։

logo4. Խաղացե՛ք մեծատառերի և փոքրատառերի հետ

Երբեմն հենց այսպիսի փոքր դետալներն են ամբողջությամբ փոխում լոգոյի արտահայտած իմաստն ու էությունը։ Մի՛ վախեցեք այս խաղերից․ փորձե՛ք մի շարք տարբերակներ՝ հասկանալու համար, թե որն է հատկապես համապատասխանում Ձեր բրենդի իմաստին։

 logo5. Օգտագործե՛ք հստակ ֆոն

Համոզվե՛ք, որ Ձեր լոգոն տեսանելի է՝ ընտրելով ֆոնային համապատասխան երանգ։ Եթե տեքստը բաց է, նրա հստակ տեսանելիությունն ու կոնտրաստ ստեղծելու համար ֆոնի համար ընտրե՛ք շատ ավելի մուգ երանգ։

logo

6. Հետևե՛ք տարրերի համաչափությանը

Ճիշտ է, էքսպերիմենտներ միշտ է պետք անել, այնուամենայնիվ միշտ չէ, որ տարրերի ամբողջովին անհամաչափ ամբողջությունը գեղեցիկ տեսք է ունենում։ Ուստի ամեն դեպքում առաջարկում ենք նախ համաչափեցնել Ձեր լոգոյում առկա տարրերը մեկ միասնական ուղղվածությամբ՝ դեպի ձախ, կենտրոն կամ աջ, հետո միայն հասկանալ՝ որ տարբերակն է ավելի ընդունելի։

logo

Մի շարք հանրաճանաչ լոգոներ իրականում բազմաթիվ հաշվարկների արդյունք են, ինչպես, օրինակ, Twitter-ի թարմացված լոգոն։ Այդ շրջանագծերը ինչ-որ տիեզերական առեղծվածներ չեն․ դրանք պարզապես ուղենիշեր են պատկերի համաչափությունը պահպանելու համար։

twitter logo

Նույնը նաև Apple-ի լոգոյի դեպքում է։ Կարող է թվալ, թե խնձորի կծած հատվածը խախտում է պատկերի համաչափությունը, սակայն ամեն ինչ շատ ավելի խորն է։

apple logo

Դե ինչ, իսկ այժմ եկեք մի քանի ստացված օրինակների անդրադառնանք։

Շատ հիշարժան են կրկնակի պատկերներ պարունակող լոգոները, որոնք մեկ պատկերով միավորում են երկու կոնցեպտ։ Ստացված օրինակ է WinePlace-ի լոգոն։

                                                                                    logo

Pin-ը մատնանշում է վայրը, և այն միևնույն ժամանակ նաև գինու շրջված գավաթ է։ Պատկերների այսպիսի խաղը շատ է գրավում սպառողներին և դաջվում նրանց հիշողության մեջ։

Նմանատիպ օրինակ է նաև Spartan Golf Club-ի լոգոն։

                                                                   logo

Հիշարժան են նաև նեգատիվ տարածք պարունակող լոգոները, ինչպիսին է, օրինակ՝ FedEx-ը՝ իր թաքնված սլաքով։

ԱՄՆ-ում մարդիկ օրական մի քանի անգամ տեսնում են FedEx-ի բեռնատարները, գովազդային վահանակները, սակայն մինչ այժմ գուցե նրանք էլ նկատած չլինեն լոգոյում թաքնված սլաքը։

                                                                             logo

 

Նեգատիվ տարածքի օգտագործման մի շարք ստացված օրինակներ կան, որոնք կներկայացնենք ստորև։

                                                 logos

 

logos

 logos

 Դե ինչ, մի՛ վախեցեք փորձարկումներից, ստեղծե՛ք յուրահատուկ և տարբերվող լոգո, կառուցե՛ք Ձեր բրենդի համար նոր իրականություն։

15.02.2021

Load More

BACK TO NEWS

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.