• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ
Email Marketing։ Ուղեցույց

Email Marketing։ Ուղեցույց

Բոլորս կփաստենք, որ ամեն օր մեր էլեկտրոնային փոստը հեղեղված է ավտոմատացված հաղորդագրություններով ու նորություններով, որոնք բացի հավելյալ հոգսեր ստեղծելուց մեզ ոչինչ չեն տալիս. կամ նույնիսկ չենք բացում email-ը կամ հրաժարվում ենք բաժանորդագրությունից:

 

Իհարկե չենք առաջարկում միանալ այդ անհասկանալի աղմուկին, այնուամենայնիվ համաձայն Constant Contact-ի՝ Email մարքեթինգից ստացվող ROI-ն (ներդրումներից ստացվող եկամուտ) յուրաքանչյուր 1$-ի դիմաց 42$ է։

 

Կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր դեր է կատարում Email-ը մարքեթինգային ռազմավարությունում, իսկ դրա հաջողությունը մեծապես պայմանավորված է մեր կողմից Email արշավների պատշաճ կազմմամբ և իրականացմամբ։

 

Նախ պետք է հասկանալ Email արշավի էությունը. այն մեր կողմից ստեղծված կոնտենտի փոխանցումն է սպառողներին էլ. փոստի միջոցով, կարող է ունենալ տարբեր նպատակներ, սակայն անկախ դրանցից՝ պետք է ստացողի համար իրական արժեք պարունակի:

 

Email արշավի նպատակներից են, օրինակ՝ դեպի մեր կայք այցելուների հոսքի ավելացումը, բրենդի մասին տեղեկացվածության բարձրացումը (քանի որ email-ի ոչ բոլոր հասցեատերերն են պատրաստ գնում կատարել, և նրանց պետք է ավելի ուսուցողական և համապատասխան կոնտենտ մատուցել): Արշավի մեկ այլ նպատակ է Lead-երի հավաքագրումը և նախապատրաստումը գնման իրականացմանը և ի վերջո եկամուտների ստեղծումը, երբ email-ը ստեղծվում է մեր արդեն իսկ առկա գնորդներին լրացուցիչ գնումների հրավիրելու համար կամ էլ ուղղվում է գնումը ավարտին չհասցրած Lead-երին՝ հիշեցնելով նրանց զամբյուղում մնացած ապրանքների մասին:

email marketing

Բոլոր դեպքերում արդյունավետ Email marketing campaign ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

 

Հասկացե՛ք՝ ում եք ուղարկում Ձեր Email-ը

 

Լսած կլինեք այս արտահայտությունը՝ "When you speak to everyone, you speak to no one". սա նշանակում է, որ մի ընդհանրական մեյլ բոլոր հետևորդներին ուղարկելով՝ դուք բաց եք թողնում յուրաքանչյուր հասցեատիրոջ հետ ուղղակիորեն խոսելու և անձնավորված կոնտենտ փոխանցելու հնարավորությունը:

 

Իսկապես արժեքավոր արշավ ունենալու ամենակարևոր պայմաններից մեկը իդենտիֆիկացված լսարանն է, երբ հասցեատերերը ճիշտ սեգմենտավորմամբ, ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին են ստանում մեր նամակները:

 

Արշավի համար հստակ նպատակ սահմանե՛ք

 

Հավատացե՛ք՝ պարզապես Email ուղարկելու գործողությունը to do list-ից ջնջելու համար ուղարկած հաղորդագրություններով հաջողության չեք հասնի: Պետք է հստակ հասկանաք՝ ինչ եք ակնկալում այդ արշավից, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել այն սեգմենտը, որն առավելագույնս կնպաստի դրա առջև դրված նպատակի իրականացմանը:

 

Նախապես պլանավորե՛ք այն Email-երը, որոնք ներառվելու են արշավում

 

Երբ արդեն հասկացել եք, թե ում եք գրում և ինչի համար, ժամանակն է պարզելու, թե ինչպես պետք է հասցեատերը, ստանալով հաղորդագրությունը, A կետից տեղափոխվի B կետ, այսինքն՝ ինչպիսի ստրատեգիա մշակել արշավի համար:

 

Հաշվի՛ առեք, որ մեկ հաղորդագրությամբ չեք կարող միաժամանակ մի քանի խնդիր լուծել, ուստի Ձեր արշավը կարող է բաղկացած լինել տարբեր նպատակների համար ստեղծված մի քանի email-ից: Օրինակ՝ Lead-եր հավաքագրելու համար դուք նախ պետք է տեղեկացվածության ավելացման, ապա՝ ներգրավվածության աճի համար ուսուցողական mail-եր ուղարկեք, հետո միայն մտածեք կոնվերսիայի վրա կենտրոնանալու մասին:

email marketing

Բավարար ժամանակ հատկացրե՛ք վերնագրերին

 

Ոչ ոք չի հասնի Ձեր email-ի բովանդակությանը, եթե click անելուն դրդելու համար բավարար գրավիչ վերնագիր չկազմեք: Ուստի երկար մտածե՛ք այդ տողերը ստեղծելիս, այլապես հաղորդագրության ողջ բովանդակությունը կմնա անտեսված:

 

Գրե՛ք հասցեատերերին համապատասխանող կոնտենտ

 

Նախորդ կետերում նշված գործողությունները հաջողությամբ կատարելուց հետո հստակ պետք է հասկանաք՝ ինչպիսի կոնտենտ մատուցել ընթերցողին, որպեսզի email-ի առջև դրված նպատակն առավելագույնս իրագործվի: Օրինակ՝ պետք չէ ապրանքի գնումը քաջալերող հաղորդագրություն ուղարկել այն մարդկանց, ովքեր գտնվում են սպառողի ճանապարհի սկզբնական, օրինակ՝ տեղեկացվածության փուլում:

 

Օգտագործե՛ք պատշաճ գործիքաշարք

 

Email-երի կառուցման համար մի շարք Builder-ներ գոյություն ունեն, որոնք թույլ կտան ստեղծել ստեղծագործ, տարբերվող, ֆունկցիոնալ և հասցեավորված հաղորդագրություններ: Նույնիսկ անվճար տարբերակները թույլ կտան իրականացնել իսկապես արժեքավոր և արդյունավետ արշավներ:

email marketing

Չմոռանաք անհատական մոտեցման և կոնտենտի պատկերավոր մատուցման մասին

 

Շատ քիչ մարդկանց կհետաքրքրի «Ողջույն, տիկին/պարոն արտահայտությամբ սկսվող email-ը, դրա փոխարեն ընթերցողը կարող է տեսնել իր անունը կամ ազգանունը, ինչը խթան կհանդիսանա մեյլը բացելու համար:

 

Բացի այդ, ընթերցողին հետաքրքիր չէ նաև միայն տեքստային հատված պարունակող և կարդալ "պարտավորեցնող" հաղորդագրությունը, ուստի email-ը պետք է կառուցել հետաքրքիր գրաֆիկական պատկերներով և պարզ տեքստերով, ինչը թույլ կտա միանգամից ընկալել փոխանցվող ինֆորմացիան:

 

Բաց մի՛ թողեք call to action-ներ կիրառելու հնարավորությունը

 

Հիշե՛ք, որ զբաղեցնելով Ձեր հաճախորդի ժամանակը և ևս մեկ email-ի տարածք inbox-ում՝ պետք է հստակ ասելիք ունենաք նրան. ի՞նչ եք ակնկալում ստանալ ընթերցողից, ի՞նչ պետք է անի նա իր հաջորդ քայլով: Կիրառելով սպառողի ճանապարհին համապատասխան call to action-ներ՝ Դուք կուղղորդեք վերջինիս իրականացնելու հետագա քայլերը, որոնք ավելի ու ավելի կմոտեցնեն արշավի առջև դրված նպատակի իրագործմանը:

 

Մինչև ընթերողներին ուղարկելը անպայման փորձարկեք Ձեր ստեղծած email-ը. արդյո՞ք հղումները և այլ դետալները նախատեսված կերպով աշխատում են բոլոր սարքավորումների վրա (հեռախոս, համակարգիչ):

 

Հենց այս բազային քայլերին միացնելով Ձեր ստեղծարարությունն ու մոտիվացիան՝ վստահորեն կիրականացնեք իսկապես աշխատող Email-արշավներ և շատ շուտով կզգաք դրանց արդյունավետությունը:

23.02.2021

Load More

BACK TO NEWS

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.