• Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Օգտակար
    • Բլոգ
    • Պոդկաստ
    • FAQ
    • Գրադարան
    • Կոնֆերանս սրահ
  • Կապ
BSMI
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Թիմ
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • FAQ
  • Կապ
Քոնթենթ մարքեթինգի դերը բիզնեսում

Քոնթենթ մարքեթինգի դերը բիզնեսում

Չնայած որ քոնթենթ մարքեթինգը ընդունված է համարել միայն մրցակիցներից առանձնանալու գործիք, այնուամենայնիվ ներկայումս այն ծայրահեղ անհրաժեշտություն է դարձել ժամանակակից յուրաքանչյուր բրենդի համար: Հռչակավոր ամեն մի բրենդի ետևում արժեքավոր և տեղին կոնտենտն է, որն իսկապես վերջինիս կապում է իր լսարանին:

 

Սկսնակ բիզնեսմեններին հատուկ սխալը հետևյալ համոզմունքի մեջ է. “Օգտատերը, ով ցանկանում է գնել ապրանքը, անկախ ամեն ինչից կանի դա”: Նման մոտեցման դեպքում միայն 100%-ով ունիկալ ապրանք կամ ծառայություն ունենալով կարելի է դրական արդյունք ակնկալել: Օգտատերերը հասկանալի կայքեր և համոզիչ տեքստեր են նախընտրում:

 

Ինտերնետ-խանութը պետք է շահույթ ապահովի, իսկ դա նշանակում է, որ լայն տեսականու և ունիկալ առևտրային առաջարկի ներկայացումից բացի անհրաժեշտ կլինի նաև աշխատել կայքի ներքին պարունակության վրա:

 

Կարևոր է ոչ միայն սպառողին գրավելը, այլև նրա խնդիրը լուծելը:

 

Ըստ էության՝ յուրաքանչյուր այցելությունը ինտերնետ-խանութ հենց այդ խնդիրը լուծելու փորձ է գնում կատարելու միջոցով:

 

Սակայն ի վերջո ո՞րն է քոնթենթ մարքեթինգի կարևորության պատճառը: Դա ավելի  հստակ ներկայացնելու համար հավաքել ենք քոնթենթ մարքեթինգի հիմնական առավելությունները, որոնք կարող են օգնել Ձեր փոքր բիզնեսին:

 

1.  Քոնթենթի միջոցով վստահություն հաղորդելու շնորհիվ բարելավվում է բրենդի հեղինակությունը:

content-marketing

 

Քոնթենթ մարքեթինգից ստացվող կարևորագույն օգուտներից մեկը իսկապես հեղինակության ստեղծումն է: Բիզնեսի կողմից իր սպառողների վստահության ձեռքբերումը մերօրյա հագեցած թվային շուկայում կենսական նշանակություն ունի:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպառողների ավելի քան 78%-ը նախընտրում է բրենդին ծանոթանալ հոդվածների, այլ ոչ թե գովազդի միջոցով, իսկ 70%-ը հավատում է, որ արժեքավոր քոնթենթ ստեղծող բրենդը հետաքրքրված է իրենց հետ լավ հարաբերություններ ստեղծելով:

 

Կարդալով Ձեր քոնթենթը՝ սպառողները կարծիք են կազմում հենց Ձեր բրենդի մասին: Եթե նրանց կարդացած նյութը հետաքրքիր է, ուսուցողական և արժեքավոր, ապա սպառողները միևնույն լավ կարծիքը կկազմեն նաև Ձեր բրենդի մասին: Ուստի՝ որքան արժեքավոր է Ձեր ստեղծած քոնթենթը, այնքան հեշտ կլինի թիրախային լսարանի մոտ վստահություն ստեղծելը:

 

Կարևոր է նշել, որ սպառողները հենց իրե՛նք են ցանկանում կարդալ իրենց հետաքրքրող բրենդների մասին: Բացի այդ`

Սպառողները ցանկանում են վստահ լինել, որ գործ ունեն ոլորտի ներքին և արտաքին բոլոր նրբություններին տիրապետող էքսպերտների հետ:

Սա էլ մեկ այլ պատասխանն է այն հարցին, թե որն է քոնթենթի կարևորությունը. այն թույլ է տալիս բրենդին ցուցադրել իր իր փորձառությունը՝ ընթերցողներին օգնելով կայացնել գնման ավելի գիտակցված որոշում:

 

Եկեք պատկերացնենք գնման կատարում մի բրենդից, որը պարբերաբար ուսուցողական և տեղեկատվական քոնթենթ է ներկայացնում, և մեկ այլ բրենդից, ով ոչինչ չի հրապարակում: Ակնհայտ է, որ առավել հավանական է սպառողի կողմից գնման կատարումն այն բրենդից, որը ցուցադրել է իր գիտելիքներն ու փորձը՝ դրանով իսկ օգնելով սպառողներին ավելի լավ հասկանալ իրենց խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

2. Որակյալ քոնթենթը մեծացնում է կոնվերսիան (փոխարկում):

 

Քոնթենթ մարքեթինգի տված օգուտը հասկանալու համար բավարար է միայն նայել կոնվերսիայի վիճակագրությունը, և կնկատեք, որ որակյալ քոնթենթն իսկապես բարելավում է գրանցած ցուցանիշները: Իսկ եթե խոսենք կոնկրետ փաստերով, ապա՝

  • քոնթենթ մարքեթինգն ապահովում է 6 անգամ ավելի բարձր conversion rate, քան թվային մարքեթինգի ցանկացած այլ մեթոդ,
  • օրինակ ԱՄՆ-ում բրենդի բլոգում խորհրդատվություն կարդալուց հետո սպառողների 61 %-ը գնում կատարելու որոշում է կայացնում,
  • համաձայն հարցված ընկերությունների 74 %-ի՝ քոնթենթ մարքեթինգը էականորեն բարելավել է իրենց գրանցած ցուցանիշները՝ ինչպես քանակապես, այնպես էլ որակապես,

  • հարցված բիզնեսների 72 %-ի կարծիքով վիդեո քոնթենթը օգնում է ապահովել ROI-ի (ներդրումներից ստացվող եկամուտ) բարձր ցուցանիշ և conversion rate:

Conversion rate-ի բարձր ցուցանիշ ապահովելու համար Ձեր քոնթենթում ներառեք պարբերական call-to-action-ներ՝ գործողության դրդող տարրեր, որոնք թույլ կտան սպառողին հասկանալ ինչ անել հետո: Կարդալով Ձեր քոնթենթը՝ նա պետք է հասկանա՝ ինչ գործողություն է իրենից պահանջվում՝ գնման կատարո՞ւմ, ավելի մանրամասն տեղեկատվության ստացո՞ւմ, թե՞ վաճառքի թիմի հետ կապի հաստատում:

content-marketing

3. Քոնթենթը նպաստում է սպառողների հետ հարաբերությունների կառուցմանը:

 

Արդեն խոսեցինք վստահություն և բարձր հեղինակություն ստեղծելու հարցում քոնթենթի դերի մասին: Սակայն պակաս կարևոր չէ հարաբերությունների պահպանումը սպառողների հետ, ովքեր արդեն կատարել են գնումներ Ձեզ մոտ: Ընդհակառակը. հավատարիմ հաճախորդները շատ ավելի կարևոր են ցանկացած բիզնեսի համար, քան կարելի է պատկերացնել:

 

Եվ այնուամենայնիվ ի՞նչ քոնթենթ է պետք ստեղծել ամուր հարաբերություններ կառուցելու համար. օրինակ՝ ցուցադրեք “how-to” վիդեոներ և վիզուալ տեղեկատվական քոնթենթի այլ տեսակներ, որոնք կօգնեն Ձեր սպառողներին ստանալ ավելին Ձեր բրենդի և պրոդուկտի մասին: Որքան շատ արժեք ստանան, այնքան ավելի մեծ հավանականությամբ նրանք կվերադառնան:

 

4. Օպտիմալ քոնթենթը բարելավում է SEO-ում ներդրված ջանքերի արդյունքները:

 

Քոնթենթի դերի կարևորությունը զգալի կերպով ընգծվում է հատկապես որոնողական համակարգերում Ձեր կայքի զբաղեցրած տեղի բարելավման հարցում: SEO-ն օնլայն հարթակում Ձեր բիզնեսի տեսանելիությունն ապահովող կարևորագույն գործիքներից մեկն է, որը կատարելագործելու համար, իհարկե, պետք է ստեղծել օպտիմալ քոնթենթ:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ բլոգում պարբերաբար հոդվածներ հրապարակող բիզնես-կայքերը միջինում ունենում են 434 %-ով ավելի շատ ինդեքսավորված էջեր որոնողական համակարգերի կողմից, քան բացարձակապես բլոգ չվարող կայքերը:

 

Կայքի բլոգային հատվածի խնդիրը օգտատիրոջն արդիական և օգտակար տեղեկատվության տրամադրումն է, որը թույլ կտա բարձրացնել ընկերության նկատմամբ լոյալությունը և կայքի դիրքը որոնողական համակարգի արդյունքային էջում բանալի բառերի շնորհիվ:

 

Ինչպես օգտատերերը, այնպես էլ որոնողական համակարգերը գնահատում են հեղինակային քոնթենթը, ուստի չարժե զբաղվել ուրիշների ստեղծած նյութերի անիմաստ կրկնօրինակմամբ: Կարելի է օգտվել արտասահմանյան տարբեր աղբյուրներից՝ ադապտացնելով դրանք տեղական շուկային:

 

Ինչի՞ մասին կարելի է գրել բլոգում.

  • Կենցաղային տեխնիկայի ինտերնետ-խանութ - վիդեո ակնարկներ ապրանքի ճիշտ օգտագործման խորհրդատվությամբ,

  • Հագուստի և կոշիկի ինտերնետ-խանութ - նորաձևության աշխարհի վերջին տենդենցները,

  • Խոհարարական ստուդիա - հետաքրքիր ճաշատեսակների բաղադրատոմսեր:

Հիշեք, որ օգտակար քոնթենթ ստեղծելու համար անհրաժեշտ է առավելագույն քանակով տեղեկատվություն ունենալ թիրախային լսարանի մասին (տարիք, սեռ, նախասիրություններ, սոցիալական կարգավիճակ):

 

Ստեղծելով որակյալ բլոգ՝ Դուք օգտատիրոջը ստիպում եք շատ ժամանակ անցկացնել Ձեր կայքում, ինչը ևս լավ ազդեցություն է ունենում SEO-ի վրա: Google-ը կայքում ծախսված երկար ժամանակը դիտարկում է որպես քոնթենթի արժեքավորությունը հավաստող ցուցանիշ:

creative 

5. Քոնթենթը կարևոր է վաճառքի ձագարի բոլոր փուլերում:

 

Ձագարի վերին հատված. այս փուլում Ձեր հեռանկարային սպառողները դեռ միայն սկսում են տեղեկանալ իրենց խնդիրներին և բացահայտել, որ կան հասանելի լուծումներ: Այս էտապում քոնթենթը կարող է իրազեկել օգտատերերին և տալ այն տեղեկատվությունը, որի կարիքը նրանք ունեն հատկապես իրենց համար օգտակար լուծումը ընտրելու համար:

 

Ձագարի միջին հատված. այս փուլում այցելուները սկսում են գնահատել Ձեր առաջարկի տարբերակները իրենց խնդիրների լուծման համար: Այստեղ քոնթենթի նպատակն է տեղեկացնել, թե ինչ են իրենցից ներկայացնում առկա տարբերակները, որպեսզի այցելուները կարողանան նեղացնել իրենց ընտրության շրջանակները և ավելի մոտենան գնման վերջնական որոշման կայացմանը:

 

Ձագարի ստորին հատված. այցելուի՝ ձագարի ստորին հատվածին հասնելը նշանակում է, որ նա պատրաստ է գործողության իրականացմանը: Այս փուլում քոնթենթի դերը այցելուին քաջալերելն է և դրդելը գնման վերջնական որոշման կայացմանը:

Պետք է հաշվի առնել, որ վաճառքի ձագարի յուրաքանչյուր փուլում պոտենցիալ հաճախորդին գրավող քոնթենթը պետք է համապատասխանի իրենց՝ սպառողի ճանապարհին գտնվելու կետին:

Այսինքն՝ եթե այցելուն գտնվում է ձագարի վերին փուլում, նրան պետք է ընդհանրական ինֆորմացիա ավելի լավ հասկանալու համար իրեն նետված մարտահրավերները և դրանց պոտենցիալ լուծումները: Միջին փուլ հասած այցելուները ավելի մանրամասն տեղեկատվության կարիք ունեն, որը կքաջալերի իրենց գնահատելու առկա տարբերակները: Մինչդեռ ձագարի ստորին էտապ հասած այցելուներին անհրաժեշտ է Ձեր ունիկալ ապրանքի մանրամասն նկարագրությամբ հագեցած քոնթենթ, որը կօգնի իրենց կայացնել գնման գիտակցված որոշում:

 

Այսպիսով վերը նշված դրույթները ապացուցում են քոնթենթի կարևորությունը ոչ միայն բիզնեսի տեսանելիության, այլև սպառողների հետ կայուն հարաբերությունների ձևավորման և վստահության մթնոլորտի ստեղծման հարցում: Ուստի պետք չէ ժամանակ կորցնել. կազմե՛ք քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն և ստեղծե՛ք արժեքավոր բովանդակություն Ձեր թիրախային լսարանի համար հենց այսօր:

content-marketing

28.11.2020

Load More

BACK TO NEWS

BSMI
  • Պատմություն
  • Թիմ
  • Դասընթացներ
  • Կարծիքներ
  • Բլոգ
  • Պոդկաստ
  • FAQ
  • Գրադարան
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • FAQ
  • Կոնֆերանս սրահ
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png
16575-image2022-03-1217-55-33.png

IDBank ՀՀ՝ 11815012345300

"ԲԻ ԷՍ ԷՄ ԱՅ" ՍՊԸ

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Եկմալյան 1/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են.