Business School of Marketing & Innovations-ը 2019թ.-ի ապրիլի 10-ից 22-ը հայտարարել էր մարքեթինգի մրցույթ, որի նպատակն էր գտնել ամենամոտիվացված մարդկանց և օգնել նրանց մասնագիտական խորհուրդներով ու օգտակար տեղեկատվությամբ: Մրցույթի ընթացքում մասնակիցներն առցանց ստացան առաջադրանք ՀՀ-ում գործող ընկերության առաջխաղացման վերաբերյալ և պատասխանեցին ժյուրիի հարցերին՝ կուտակելով միավորներ:
Առավելագույն միավորներ հավաքած առաջին 3 մասնակիցները ստացան՝
Մյուս բոլոր մասնակիցներն անկախ իրենց արդյունքներից ստացան
- իրենց աշխատանքի վերլուծություն BSMI մասնագետների կողմից,
- խորհուրդներ, թե որ ուղղություններով կարելի է զարգացնել գիտելիքները և ինչ գրքերի միջոցով,
- հղումներ դեպի հետաքրքիր օնլայն դասընթացներ, որոնք կօգնեն ավելի մասնագիտանալ մարքեթինգում:
Մրցույթի ժյուրիի անդամներն էին BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը և BSMI դասախոս Զաբելլա Դեմիրճյանը:
Մարքեթինգի մրցույթի արդյունքներն ամփոփվել են ապրիլի 26-ին @bsmi.am ինսթագրամյան էջի ուղիղ եթերի ընթացքում, որի տեսագրությունը կարող եք դիտել ստորև.