• Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Դասընթացներ
    • Գրադարան
    • Կոնֆերանս դահլիճ
  • Բլոգ
  • FAQ
  • Հետադարձ կապ
BSMI
  • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Մեր մասին
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գրադարան
  • Կոնֆերանս դահլիճ
  • FAQ
  • Հետադարձ կապ

Դպրոցի մասին

Business School of Marketing & Innovations-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին մարքեթինգի դպրոցը և իրականացնում է հայաստանյան շուկայի համար ադապտացված ամբողջովին նոր ծրագիր:


Այն մշակել են Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երի դասախոսները, ԹՈՓ 3 գովազդային խոշոր ընկերությունների ավագ մասնագետները, ինչպես նաև հայաստանյան գովազդային ընկերությունների առաջատար մասնագետները` հիմնվելով արտասահմանյան կրթական ծրագրերի լավագույն կետերի և իրենց աշխատանքային փորձի վրա: Սա նշանակում է, որ կրթական ծրագիրն ամբողջովին նոր է և ստեղծված է հենց այս դպրոցի համար:


Ծրագիրը ներառում է գործնական աշխարհի ամենակարևոր կետերն ու փորձը՝ համակարգված մեկ համընդգրկուն դասընթացում` հենց Հայաստանում:

Բոլոր նյութերը զրոյից կազմված են դասախոսների կողմից:


1530266516761545-photo-1556761175-5973dc0f32e7-2.jpg

Մեր առաքելությունը

2013թ., չգտնելով այն լիարժեք դասընթացը, որը կօգներ մասնագիտանալ մարքեթինգի ոլորտում, BSMI դպրոցի հիմնադիրը մեկնել է ՀՀ-ից` արտերկրում կրթություն ստանալու և փորձ ձեռք բերելու նպատակով: 

 

Մի շարք գլոբալ ընկերությունների հետ աշխատելուց հետո, ինչպիսիք են BBDO-ն, ADV-ն, Bayer-ը, Unilever-ը և այլն, ինչպես նաև Մոսկվայի НИУ ВШЭ համալսարանում դասավանդելուց հետո, նա հավաքել է իր թիմը, վերադարձել է ՀՀ` իր փորձն ու գիտելիքները երկրի երիտասարդներին փոխանցելու նպատակով:

 

Մեր ծրագրերի նպատակն է կարճ ժամանակում պատրաստել մարքեթինգի մասնագետներ, ովքեր լսելով բրենդի կամ ապրանքի առջև ծառացած խնդիրների մասին՝ կարող են առաջարկել բազմաբովանդակ հաղորդակցական գործիքակազմ ունեցող գրագետ ռազմավարական լուծումներ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել դրանք: 

 

Մեր առաքելությունն է վերացնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև բացը՝ համապատասխանեցնելով վերջիններիս հնարավորությունները շուկայում դրված պահանջներին, և ստեղծել երկրում մարքեթինգի մասին ընդհանուր միասնական պատկերացում` կրճատելով ուսման նպատակով արտահոսքը դեպի այլ երկրներ։

Մեր Մեթոդները

Ծրագիրն իրականացվում է ակտիվ ուսուցման միջոցով (learning by doing)՝ ներառելով ինտենսիվ դասընթացներ և պրակտիկա հայկական խոշոր ընկերություններում: Այդ ընթացքում մասնակիցները հարստացնում են իրենց գիտելիքներն ու հմտություններն ինտերակտիվ դասախոսությունների և վարժությունների միջոցով:

Դասավանդման տեխնիկան առանձնանում է իր յուրահատկությամբ, քանի որ դասախոսներն ուղղակի մասնագետներ չեն, այլ ունեն միջազգային համալսարաններում դասավանդման փորձ:

Բոլոր նյութերը կազմված են զրոյից` այս դպրոցի համար:

BSMI-ում մասնագետները ստանում են մարքեթինգի ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ առանց լքելու երկիրը: Սա ուղղակի մարքեթինգի դպրոց չէ, այլ հմտությունների ձեռքբերման ծրագիր` ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Մեր Արժեքները

Զարգացում

Մենք մշտապես թարմացնում և հարստացնում ենք մեր ծրագրերը` հիմնվելով մարքեթինգի ոլորտում ի հայտ եկող նորարարությունների վրա:

Արդյունավետություն

Յուրաքանչյուր դասի ժամանակ մասնակիցները ձեռք են բերում նոր հմտություն, որը կարող են կիրառել թե առանձին աշխատանքներ իրականացնելու համար, թե միասնականորեն` զուգակցված ամբողջական ծրագրի ավարտին ձեռքբերած հմտություններով:

Անմիջականություն

Ծրագրի մասնակիցների հետ շփվում ենք անմիջական լեզվով` նույնիսկ ամենաբարդ նյութերը մատուցելով հասկանալի կերպով: Դպրոցում տիրում է թեթև, դրական մթնոլորտ:

Փոխադարձ հարգանք

Մենք հարգում ենք յուրաքանչյուր ուսանողի կարծիքը և չենք քննադատում միմյանց: Բացի այդ, մենք չենք մրցակցում այլ կրթական կազմակերպությունների հետ, այլ խրախուսում ենք նրանց գործունեությունը, քանի որ այն ևս ուղղված է բարձրացնելու ՀՀ սկսնակ մասնագետների պրոֆեսիոնալիզմը:

Ինչու BSMI

Դպրոցը միակն է ՀՀ-ում, որ`

 

1. ներառում է մարքեթինգային հաղորդակցությունների ավելի քան 15 ճյուղեր` մեկ համընդգրկուն ծրագրում,

2. տալիս է հնարավորություն մասնագիտանալու դրանցից յուրաքանչյուրում գործնականորեն,

3. ներառում է միջազգային փորձ և արտասահմանյան ուսումնական ծրագրերի ադապտացված ծրագիր,

4. ունի միջազգային ISO հավաստագիր, ինչպես նաև հասանելիություն փակ հետազոտական աղբյուրներին,

5. տրամադրում է հնարավորություն մշտապես խորհրդակցելու դասախոսների հետ` նույնիսկ ծրագրի ավարտից հետո,

6. դասընթացի ավարտին տալիս է արտասահմանյան հավաստագիր,

7. ավարտին ուսանողներն ունենում են պատրաստի աշխատանքի օրինակներ և հագեցած CV:

Այլ առավելությունների մասին

  • Ժամանակակից լսարան
  • Բոլոր նյութերի աուդիո/վիդեո տրամադրում
  • Գործնական աշխատանք յուրաքանչյուր դասի ժամանակ
  • Աշխատանքի առաջարկ ստանալու իրական հնարավորություն
689-img4744jpg.jpg
2168-photo2020-06-01-201026.jpeg

Դպրոցում դասավանդում են միջազգային աշխատանքային և ակադեմիական փորձ ունեցող մասնագետներ

Տեսնել թիմը

Մեզ վստահում են, քանի որ դպրոցն ունի

1253-ff-copy.png
ISO վկայագիր

Դա նշանակում է, որ դպրոցի ծրագիրն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և համապատասխանում է միջազգային որակական չափանիշներին

1255-hhj.png
Արտասահմանյան գործընկեր

1st media school, որը պատրաստում է կադրեր աշխարհի ԹՈՓ 10 մարքեթինգային ընկերությունների համար`
BBDO, Zenith, ADV Group, Total View, Dentsu, Mindshare և այլն

1257-rtr.png
Պրոֆեսիոնալ անձնակազմ

Ծրագրի հեղինակներն ունեն փորձ աշխատելու տարբեր ոլորտների աշխարհահռչակ բրենդերի հետ, հիմնական դասընթացավարը հադիսանում է Մոսկվայում НИУ ВШЭ համալսարանի (Եվրասիայի ԹՈՓ 7-րդ համալսարան) հրավիրյալ դասախոս և Միջազգային Գովազդային Ասոցիացիայի (IAA) անդամ: Դպրոցում դասավանդում են նաև Հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ

1259-xew.png
Վստահելի գործընկերներ

Մենք համագործակցում ենք միայն առաջատար կազմակերպությունների հետ, մշտապես ընդլայնելով դրանց ցանկը, որտեղ մասնակիցներն անցնում են ինթերնշիփեր` դասընթացներում ներառված բոլոր ուղղություններով

ISO certificate
ISO certificate
ISO certificate
Առաջիկա դասընթացներ
BSMI
  • Մեր թիմը
  • Մեր մասին
  • Դասընթացներ
  • FAQ
  • Կոնֆերանս դահլիճ
  • Հետադարձ կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
3396-1591027285143.png

Հետևեք մեզ սոց. ցանցերում

+374 44 144 904 (Whatsapp, Viber)
[email protected]
ք. Երևան, Սայաթ-Նովա 19/1

Ուշադրություն: BSMI դպրոցի յուրաքանչյուր դասընթաց մեկնարկում է միայն մեկ անգամ:

Ցանկացած հաջորդ մեկնարկի ժամանակ  ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվում է:

BSMI © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կուղարկենք Ձեզ դասընթացի ծրագիրը:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել

Թողե՛ք Ձեր տվյալները, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ուղարկել