ԴԱՐՁԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍՆԱԳԵՏ` ԱՌԱՆՑ ԼՔԵԼՈՒ ԵՐԿԻՐԸ

Միջազգային ընկերությունների աշխատանքի մեթոդաբանությամբ մշակված դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են խորապես մասնագիտանալ մարքեթինգում և ստանալ աշխատանքի առաջարկ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ / ՎԵԲԻՆԱՐՆԵՐ
BSMI-ը կազմակերպում է լիովին ԱՆՎՃԱՐ վեբինար, որի ընթացքում Visual Content Creation-ի դասախոս Մերի Արզումանյանը կխոսի moodboard-ի և feed-ի ճիշտ կազմման կարևորության մասին

Շատերի կողմից սիրված "Global Digital Marketing" դասընթացը, որի արդյունքում գերազանց սովորող մի շարք շրջանավարտներ գտել են աշխատանք, արդեն թարմացված ծրագրով

Ապրիլ 8 - Մայիս 1


Մեկամսյա ինտենսիվ դասընթաց, որին մասնակցելով՝ ձեռք կբերես բիզնեսում ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցման բոլոր հմտությունները։

Միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետների կողմից դասավանդվող գործնական միակ դասընթացը ՀՀ-ում, որը երաշխավորում է փորձաշրջաններ լավագույն ուսանողների համար
Դասընթաց, որը պատրաստում է սոցիալական մեդիայի մարքեթինգի մրցունակ մասնագետների, ովքեր կտիրապետեն մարքեթինգային ստրատեգիայի ստեղծման ողջ գործիքակազմին
LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

Business School of Marketing & Innovations-ը ՀՀ-ում մարքեթինգի առաջին դպրոցն է, որն իրականացնում է տեղի շուկայի համար ադապտացված ամբողջովին նոր ծրագրեր:

Դրանք մշակել են Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երի դասախոսները, գովազդային ԹՈՓ ընկերությունների մասնագետները, ինչպես նաև ՀՀ գովազդային ընկերությունների առաջատար մասնագետները` հիմնվելով արտասահմանյան կրթական ծրագրերի լավագույն կետերի և իրենց աշխատանքային փորձի վրա:

Սա նշանակում է, որ կրթական ծրագրերն ամբողջովին նոր են և ստեղծված հենց այս դպրոցի համար:

Ծրագրերը ներառում են գործնական աշխարհի ամենակարևոր կետերն ու փորձը՝ համակարգված համընդգրկուն դասընթացներում հենց Հայաստանում:

  • Միջազգային փորձ՝

    ադապտացված ՀՀ շուկային

  • Տեղեկատվական փակ հարթակների և դասախոսների փորձի հիման վրա պատրաստված հեղինակային նյութեր՝ առանց տեսության

  • Անհատական մոտեցում և կոնտակտ՝ անկախ խմբային դասավանդումից

  • Միջազգային գործընկերներ, որոնց հետ կապի շնորհիվ դասընթացներն անընդհատ թարմացվում են

  • Երաշխավորված փորձաշրջաններ գերազանց սովորող բոլոր ուսանողներին

  • Դասախոսների հետ մշտական կապի պահպանում անգամ դասընթացների ավարտից հետո

BSMI ATMOSPHERE
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Եսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան, հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • Երբ արդյունքը գերազանցում է (այն էլ մի քանի անգամ) սպասելիքներդ : Կես տարի, բայց մի նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություններ, շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարքեթինգային դպրոցի՝ BSMI-ի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ : Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ ավելի մոտ եմ երազանքիս : Այսօր իմ երեկվա «ես»-ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա : Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ, Աննա-Մարի ջան Դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, դուք անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով, մեծ էներգիայով ու մեծ սիրով : Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ : Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ենք ու ամեն օր աշխատել մեզ վրա : Հայաստանը Ձեզ պես մասնագետների կարիք ունի...
    Շնորհակալ եմ կյանքիս գույներ տալու ու ինձ ավելի լավը դարձնելու համար : Շատ կկարոտեմ Ձեզ, դպրոցի դրական ու առողջ մթնոլորտը, լուսավոր ու անչափ լավ մարդկանց :
    Իսկ այն մարդիկ, ովքեր ընտրել են BSMI-ը, ուզում եմ ասել, որ դուք կատարել եք ձեր կյանքի ամենալավ ընտրությունը :
    Իզաբելա Ասմարյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Teacher of English language

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՄԵՐ ՈւՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
  • ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

    CEO & Visionary leader,

    Internationally Certified Marketing Specialist

  • ՎՐՈՒՅՐ

    ՕԳԱՆՅԱՆ

    Lecturer in Big Data & Finances, P.hD in Economics

Դպրոցի գրադարանում ներկայացված են բիզնեսի և մարքեթինգի ոլորտի՝ տարբեր ժամանակաշրջանների լավագույն գրքերը
BSMI թիմն առավելագույն անկեղծությամբ խոսում է աշխատանքի հետ կապված ամենատարբեր թեմաների մասին և բացահայտում մարքեթինգային մի շարք insight-ներ
Այստեղ կգտնես ամենահետաքրքիր նյութերը մարքեթինգի մասին․ անվճար վեբինարներ, ուսուցողական հոդվածներ, թրենդներ, դրվագներ մեր առօրյայից և ավելին
Մեր թիմը ստեղծում է հետաքրքիր Podcast-ներ, որոնք կարող եք լսել միշտ և ամենուրեք՝ սպորտի գնալիս, զբոսնելիս, մեքենա վարելիս
BSMI-ը տրամադրում է ամենամատչելի կոնֆերանս դահլիճները Երևանում
Այստեղ կգտնեք ձեր հարցերի պատասխանները

Ուղղեք ձեր հարցերը, և մենք սիրով կպատասխանենք ձեզ մեկ օրվա ընթացքում, ինչպես նաև կօգնենք ընտրել համապատասխան դասընթացը

BSMI Marketing School
Աշխատանքային ժամեր` Երկ-Ուրբ, 10.00 – 20.00

+374 44 144 904
study@bsmi.am
Եկմալյան 1/1, Երևան, ՀՀ
ՍՈՎՈՐԻՐ ՀԻՄԱ, ՎՃԱՐԻՐ ՄԻՆՉԵՎ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Made on
Tilda